ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանը հարթակում է ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները մտնում են Հանրապետության հրապարակ Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր Մարտիրոսյան Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան 

Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է հրապարակել։

«Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…

Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների և ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս:

Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին: Սակայն էլ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր և գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում։

Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչև 4 բալ:

 

Եվ այսպես:

 

Առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ և արդար ընտրություններով ձևավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին՝ Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է:

 

Մեկ այլ հարցով՝ «արդյո՞ք ընտրված ղեկավարը և ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը», Հայաստանը նորից ընդամենը 2 բալ ունի հնարավոր 4-ից՝ փաստելով, որ մեր երկրի կառավարումն ամբողջությամբ չի իրականացվում կառավարող մարմինների կողմից:

 

Հաջորդ հարցադրումներով ստացված գնահատականներն ապտակ են ռեժիմի հակակոռուպցիոն պայքարին: FH-ը փաստում է, որ Հայաստանում պաշտոնեական կոռուպցիայի դեմ պատնեշները հազվադեպ են քննվում, թեպետ առկա են հստակ ապացույցներ նրանց չարաշահումների մասին:

 

Բաց և թափանցիկ գործելու ցուցանիշով Նիկոլի կառավարությունը նորից մի ճմրթած գնահատական է ստանում՝ 2-ը՝ 4-ից, և նշվում են բազմաթիվ ահազանգեր լրագրողների և լրատվամիջոցների կողմից ինֆորմացիա ստանալու և տարածելու հարցում:

 

Սակայն այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ (!) 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ (!) 4-ից:

Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:

Դաժան և թիրախային կերպով քննադատվում է նաև ԲԴԽ-ն՝ յուր ղեկավարով: Զեկույցում նաև արձանագրված է, որ «իշխանություններն ընտրողաբար են կիրառում օրենքը, և պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները»: Զեկույցի՝ դատական իշխանության մասին հատվածը գրեթե ամբողջությամբ համընկնում է ընդդիմության և քաղհասարակության կողմից հնչող քննադատությունների հետ:

Ի մի բերելով զեկույցի մանրամասն վերլուծությունը՝ փաստում ենք, որ Հայաստանում «ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում: Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ:

Իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրեմ: Պատկերացրեք, գնացել եք բժշկի, ով ամբողջությամբ հետազոտելուց հետո ձեզ ասում է, որ դուք լիակատար առողջ եք, ձեր շենքի ամենաառողջ բնակիչն եք, չկա ձեզ նման առողջ մեկն ամբողջ քաղաքում: Սակայն հիվանդության պատմության մեջ նա գրելու է իրականությունը, որ դուք շաքար ունեք, լեղապարկի քարեր, ինֆարկտ եք տարել, տառապում եք թութքից, և արտաարգանդային հղիության նշաններ կան:

Ահա այսպիսին է վիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ. Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ»,- նշված է հոդվածում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 13-ին Հայաստան է ժամանելու Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն ԲորջըՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանը հարթակում է Երիտասարդները հասկանում են, որ իրենց ապագայի հարցն է դրված. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը, մենք կարկուտի տակ քայլելով ենք ծեծել սուտը (տեսանյութ) Ազատվենք թրքահպատակ իշխանությունից, որ մի օր վերադարձնենք Արցախը. քաղաքացի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները մտնում են Հանրապետության հրապարակՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես համաձայն չեմ կատարվողի հետ, դրա համար եմ այսօր պայքարում, այլ նկրտումներ չունեմ. Արամ Նիկոլյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ շուտով բարի ճանապարհ ենք ասելու ստի հորը. երիտասարդների երթը դեպի հրապարակ մեկնարկված է «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր ՄարտիրոսյանԵս պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանք ամեն ինչ են տարել ինձնից. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Այս պայքարի արդյունքում ձեռք ենք բերելու հայրենիք և պատիվ, վիրավորված է այսօր մեր արժանապատվությունը (տեսանյութ)Փաշինյանը թող մեզ գնդակահարի, կալանավորելով չի կարող կանգնեցնել (տեսանյութ)Շպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Արարատում տեղի ունեցած պայթյունից այրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատըՓաշինյանն ասում էր` ապագա կա, բայց չէր մանրամասնում՝ թուրքական ապագայի մասին էր ասում (տեսանյութ)Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտումՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը ՄատենադարանիցԵրկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջՌեալը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթըԼիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվենԳազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներումԽարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերիցԹուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառըՇուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէՊայթյուն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՓարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոԱյսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ ՍրբազանԱմենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան ԴանիելյանԱյսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմումԴուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձըԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեզ՝ մեր երազանքների և իղձերի իրականացումից»․ Բագրատ Սրբազան Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ)Եկող շաբաթվա ընթացքում կարևոր գործեր կան անելու. Դանիելյան (տեսանյութ)Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանն է մասնակցել ՊատարագինՀայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանՏարադրամի փոխարժեքները Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ ԶաքարյանԵրիտասարդության երթ դեպի Հանրապետության ՀրապարակՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Լույս աշխարհ է եկել մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ)«Առողջականս լավ է, բոլորիս հույսն Աստված է». Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն Հայրենիքի
Ամենադիտված