Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանը «սկուտեղի» վրա մատուցել թուրք-ադրբեջանական տանդեմին

Վերլուծական

Եվրախորհրդարանը կոչ է անում աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որպեսզի Երևանը կարողանա ընդարձակել իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս և դիմակայի հիբրիդային սպառնալիքներին։ Այս մասին ասվում է երեկ ընդունված ամենամյա զեկույցում, որտեղ եվրոպացի պատգամավորներն ամփոփել են՝ որոնք էին անցած տարվա խնդիրներն ու ինչ է պետք անել ապագայում։ Բացի այդ, Եվրախորհրդարանը մշակել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության ամրապնդման ծրագիր, որը բաղկացած է երեք բլոկից։

Բլոկ առաջին՝ Հայաստանի «դիմադրության» ուժեղացում, տնտեսության դիվերսիֆիկացում՝ «առևտրի, էներգետիկայի և ավիացիոն անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման», վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության միջոցով։ Դժվար է ասել, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները պատկերացնում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան և այն, թե ինչ ապրանքներ է Հայաստանը արտահանելու ԵՄ։  Եվրոպա արտահանվող ապրանքի 95 տոկոսը հանքահումքային հատվածին է բաժին ընկնում ՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն. սա նշանակում է, որ մեր մյուս ապրանքները մրցունակ չեն Եվրոպայում, բացի այդ չեն էլ համապատասխանում ԵՄ որակի ստանդարտներին:

Ինչ վերաբերվում է էներգետիկ և ավիացիոն ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ապա այստեղ էլ են հարցեր առաջանում: Կտրելով էներգետիկայի ոլորտում կապերը ՌԴ–ի հետ՝ Հայաստանը հայտնվելու է էներգետիկ շրջափակման մեջ:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողանում բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։  Ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Ի՞նչ է մեզ առաջարկելու Եվրոպան, որն ինքն է մինչ այժմ կախված ռուսական էներգակիրներից:

Երկրորդ բլոկն արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ երկխոսության ընդլայնումն է, ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հնարավորությունը։ Դատելով եվրոպացի մի շարք առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունից՝ պատերազմին անմիջական մասնակցության նրանց նախապատրաստական ​​աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ նրանց անհրաժեշտ կլինի որքան հնարավոր է էժան թնդանոթի միս, որի համար, բացի ուկրաինացիներից, օգտակար կլինեն նաև հայերը. ՀՀ անվտանգության ամրապնդման հետ այս սցենարը որևէ ընդհանուր բան չունի: 

Երրորդ բլոկ՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ավելացում և «Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման գծի նախագծին նրա մասնակցության աջակցություն»։ 2019 թվականից ԵՄ-ն խոստանում է Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ դոլարի դրամաշնորհ, որի ընդամենը մի մասն է իրականում դրամաշնորհ լինելու, մյուս մասը՝ վարկ է: Սակայն, մինչ այս պահը բաղձալի ներդրումները ԵՄ-ից տեղ չեն հասել: Սեւ ծովի հատակով անցնող և չգործող էլեկտրահաղորդման գծի մասին հիշատակումը, որն ի սկզբանե ընդհանրապես չէր ներառում Հայաստանը, ընդհանրապես զավեշտի ժանրից է։ Երկարաժամկետ նախագիծը, որի համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ միջոցներ, պայթյունավտանգ տարածաշրջանի պայմաններում շատ մշուշոտ հեռանկարներ ունի։

Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանը ընդամենը հերթական քարոզչական փուչիկն է հրամցնում հայ հանրությանը: Իրականում այս ծրագիրն ամբողջությամբ միտված է մեկ նպատակի՝ տնտեսական և անվտանգային ոլորտներում Հայաստանը ՌԴ-ից կտրելուն: Իսկ այդ դեպքում՝ Հայաստանին ոչ թե զարգացում և բարեկեցություն է սպասվում, այլ վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: ԵՄ-ն, որն էներգետիկ կախվածություն ունի թե՛ մեկից, թե՛ մյուսից, դժվար թե Հայաստանը պաշտպանելու քաղաքական միասնական կամք և ցանկություն դրսևորի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին․ aysor.am
Ամենադիտված