«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 

Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ

Քաղաքական

Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարեւորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռեւս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը: Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային եւ հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:

Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որեւէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ամենադիտված