Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում Շենգավիթում Հայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվի Հանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ) Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». Լյոկա Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ) Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ 

ՀՀ տնտեսության շրջադարձը դեպի արևմուտք ձախողվել է. Fitch

Վերլուծական

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. գործակալությունը արձանագրել է, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով:  Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Արդեն 2024 թվականի հունվարի կտրվածքով ՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որը աճել է 93,3 տոկոսով հասնելով 861,4 միլիոն դոլարի:

ԵՄ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկանում անգամ երկրորդը չի: Այդ տեղում Արաբական Էմիրություններն են, որն առաջ է անցել ԵՄ-ից ու Չինաստանից` 338 մլն դոլար ցուցանիշով: Եթե դիտարկենք առավել մանրամասն, ապա կպարզվի, որ դեպի Էմիրություններ արտահանման կեսը ոսկին է։ Ստացվում է, որ Հայաստանը ոչ թե սկսել է առևտուր անել ԱՄԷ-ի հետ, այլ ուղղակի տարանցիկ երկիր է՝ Ռուսաստանից Էմիրություններ ոսկի տեղափոխելու համար։ Եվ այս տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ թե և ոչ այնքան դիվերսիֆիկացրել է առևտուրը, այլ ավելի է կախվել Ռուսաստանից, քանի որ դարձել է ռուսական ոսկու արտահանողը։

ԵՄ-ն  անգամ երրորդ տեղում չէ: Երրորդ տեղում Չինաստանն է` 200 մլն դոլար ցուցանիշով և 9,3% աճով:    Իսկ չորրորդ տեղում հայտնված Եվրոմիության հետ, որին անդամակցելու հայտ ենք ուզում նեկայացնել, առևտուրը կրճատվել է 28%-ով` հասնելով 140 մլն դոլարի: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար, համեմատության համար նշենք, որ 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 13,5 միլիոն դոլար: Անկում է ապրել նաև Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը: Եթե 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 51,7 միլիոն դոլար, ապա 2024 թվականի հունվարին այն կազմում է ընդամենը 29,5 միլիոն դոլար: Հունաստանի հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 1,9 միլիոն դոլար, 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմում էր 5,5 միլիոն դոլար: Լեհաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը ևս կրճատվել է շուրջ երկու անգամ՝ այս տարվա հունվարին այն կազմել է 5,2 միլիոն դոլար, 2023-ի հունվարին այդ թիվը կազմում էր 10,6 միլիոն դոլար:

ԱՄՆ հետ երկկողմ առևտրաշրջանառությունը թեև չի կրճատվել, սակայն, աճն էլ կարելի է ասել չնչին է՝ ընդամենը 3,9 տոկոս և կազմել է 51,4 միլիոն դոլար: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը նույնպես դրական տեղաշարժեր չի արձանագրել, հակառակը, եթե 2023-ի հունվարին այն կազմել է 9,5 միլիոն դոլար, ապա այս տարվա հունվարին նվազել է , հասնելով՝ 3.3 միլիոն դոլարի:

Ստացվում է, որ եթե արևմուտքը ցանկանում է  ՀՀ համար փոխարինել ՌԴ-ին, ապա պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը ավելի քան 6 անգամ, ինչը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար թե իրականանալի է: Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար միակ և առանցքային առևտրական գործընկերը՝ ՌԴ-ն է և ՀՀ տնտեսական աճի առյուծի բաժինը պայմանավորված է հենց ՌԴ հետ երկկողմ առևտրաշրջանառության աճով: Ինչ վերաբերվում է հավաքական արևմուտքին, ապա տեսնում ենք, որ ի հեճուկս գեղեցիկ խոստումների՝ արևմտյան երկրների հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է գրանցում, հետևաբար կարելի է փաստել, որ տնտեսության դիֆերսիֆիկացիան մնալու է թղթի վրա, դրա իրագործման համար չկա և ոչ մի անհրաժեշտ պայման...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին․ aysor.am Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթինՄայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Ցուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյունՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ) Բագրատաշենի անցակետի մոտից մեկուկես միլիոն դրամի ծխախոտ են գնել վերավաճառելու նպատակով (տեսանյութ) Շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԲաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժություններըՄենք հայրենիք ունենք փրկելու. գոյության խնդիր է արդեն. Արցախում նահատակված Հայկազ Մկրտչյանի մայր (տեսանյութ)Ճանապարհի մյուս կողմից քաղաքացիները հայկական եռագույնով ողջունում են երթի մասնակիցներին (տեսանյութ)Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էԱռջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններըԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է Շուշի Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ումԵս ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ում նախորդ տարվա ապրիլի համեմատ 24 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղելՈւկրաինայում ավելի քան 400 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականությանՀայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետներըՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրըՎիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին (տեսանյութ)ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ)
Ամենադիտված