Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Փաշինյանի և Արևմուտքի համատեղ գրոհն՝ ավանդական արժեքների դեմ

Аналитический

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է հասնել Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ այդ գործընթացում ունենալով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և՛ ֆինանսական, և՛ «մասնագիտական» աջակցությունը։ Վերջին 5 տարիների ընթացքում այս իշխանությունները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել ԼԳԲՏ համայնքի խնդիրները և ջանք ու եռանդ չեն խնայել հարվածելու ավանդական ընտանիքի մոդելին:

2019-ին ՔՊ խմբակցությունը ԱԺ էր հրավիրել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին և դա դեռ առաջին ծիծեռնակներն էին։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սպորտսմեն Մել Դալուզյանը, ով, հիշեցնենք, փոխել էր իր սեռը, իր անձնական պաշտպանության տակ է։

 

Դրանից հետո ակտիվացան արևմտյան գրանտերով սնվող և ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող ՀԿ-ները:  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ, 2019-ին Աղվերանում սեմինար էր անցկացրել՝ «Մարդու իրավունքների կրթություն․ կամավորների կարողությունների զարգացում» թեմայով։ Սեմինարի օրակարգում, ի թիվս «բուժաշխատողների աշխատանքային իրավունքների» եւ «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների», քննարկվել է նաեւ «ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնություն հիմքով (ՍԿԳԻ) ընտանիքում բռնության ուսումնասիրություն» թեման։ Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հիմնադիր Լարա Ահարոնյանը: Այս կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից և հայտնի է ԼԳԲՏ իրավունքների պաշտանության թեմաներով:  «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ, Սորոսի հիմնադրամից  2002-ից ի վեր ստացել է 2 մլն․ դոլարից ավելի գումար։

Այնուհետև օրակարգ եկան Ստամբուլյան և Լանզարետոյի կոնվենցիաները: Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ընտենական բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։ Բացի այդ, Ստամբուլյան կոնվենցիան կենսաբանական սեռից տարբերվող գենդերային ինքնությանն իրավական անկյուն է տրամադրում։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է հաշվի առնի անձի սոցիալական սեռը (գենդերային ինքնությամբ որոշված սեռը), ոչ թե՝ կենսաբանական, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս կոնվենցիաներից իշխող ՔՊ-ին հաջողվեց անցկացնել միայն Լանզարոտեի կոնվենցիան, որն արգելում էր ամեն տեսակ խտրականությունը, այդ թվում՝ սեռական:

Այնուհետև ՔՊ-ականների պայքարը ստացավ էլ ավելի ինստիտուցիոնալ բնույթ: Այս տարի Ազգային ժողովն  ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը։ Թեև նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, բայց ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: Այսինքն՝ միասեռականության ծպտյալ քարոզ է արվում: Նախագծերի փաթեթի խնդիրները նկատել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը՝ եզրակացնելով, որ «Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է լինելու Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 10-րդ կետով նախատեսվող «զուգընկեր» հասկացությունը»: 

Այժմ էլ գործը հասել է Սահմանադրությանը: Կան հիմնավոր կարծիքներ, որ այս իշխանությունները պատրաստվում են նոր Սահմանադրության մեջ ամրագրել գենդերային բազմազանության հասկացության սահմանումը:

Այն, որ Արևմուտքը շահագրգռված է վերը նշված գործընթացով, եվրոպաշտոնյաները չեն էլ թաքցնում: Դիցուք՝  նախորդ տարվա նոյեմբերին կայացած ժողովրդավարության ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:  Իր հերթին Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով էր զբաղված նաև Եվրոպայի խորհուրդը, որն այս թեմայի վերաբերյալ հայերեն լեզվով ուղեցույց էր հրապարակել խորհրդարանականների համար: Փաստացի Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները շուրջ 5 տարի իրագործում են Արևմուտքի այս ծրագիրը, որը միտված է այսպես կոչված՝ արևմտյան արժեքների սերմանմանը և լրջագույն հարված է հայ ավանդական ընտանիքի մոդելին և մեր ազգային արժեհամակարգին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное