50 տարի հայկական ֆուտբոլում. «Փյունիկի» սպորտային բժիշկ Վահագն Օրդյանը աշխատել է հայկական ֆուտբոլի ամենավառ սերունդների հետ
Սպորտ«Փյունիկի» սպորտային բժիշկ Վահագն Օրդյանը կես դար տևող կարիերայի ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի ամենավառ սերունդների հետ:
«Նա եղել է 70-ականների «Արարատում», Հայաստանի ազգային հավաքականի առաջին բժիշկն է, ինչպես նաև երկար տարիներ նվիրել է ակումբում աշխատանքին:
Այս հոբելյանի առթիվ «Փյունիկի» տնօրեն Կիմ Առաքելյանը խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել Օրդյանին մեր երկրորդ թիմի խաղից առաջ»,- հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։