Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում 

ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությանը

Քաղաքական

Մարտի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդին։

Հանդիպմանը ներկա էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումները, կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղիները, այնպես էլ կառույցների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

ՆԳՆ ՓԾ տնօրենը ողջունելով հյուրին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների գործուն աջակցությամբ բազմաթիվ ծրագեր են իրականացվել։

Կամո Ցուցուլյանը հատկապես շեշտել է կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. օգոստոսին:

ՓԾ տնօրենը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում արդեն իսկ արդյունավետ գործում են ութ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր. ներկայումս աշխատանքներ են տարվում չորս նոր հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիերի Ժիրարդը գոհունակությամբ շեշտել է Փրկարար ծառայության ջանքերը և փորձը կամավորականության զարգացման բնագավառում, երկու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը, ինչը որպես հաջողված մոդել ներկայացվել է վերջերս տեղի ունեցած համաշխարհային համաժողովում՝ որպես կամավորականության ոլորտում համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք և օրինակելի փորձ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրի շրջանակներում նախատեսվող կամավորական հենակետերի անհրաժեշտ գույք-սարքավորումներով, համապատասխան հանդերձանքով վերազինման հարցերը, կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստանդարտ գործողությունների ընթացակարգերին առնչվող, փորձի փոխանակման, հետագա աջակցության ցուցաբերման և այլ հարցեր:

Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել ՆԳՆ ՓԾ կողմից կազմակերպել կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և համայնքներին հրշեջ տեխնիկայով ապահովման աշխատանքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հաջորդ փուլի մեկնարկին համատեղ այցելություններ կազմակերպել մարզեր՝ տեղերում իրավիճակի ուսումնասիրման և կարիքների գնահատման նպատակով։

Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստորագրել փոխհամագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները նաև այլ ուղղություններով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
Ամենադիտված