Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Չենք բացում ճանապարհը, որ միջադեպ չլինի, 2000-ից ավելի հյուրեր ունենք այլ երկրներից. ոստիկանապետ (տեսանյութ) Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Ամբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ) Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Սրբազան (տեսանյութ) Բաքվի բանտերում պահվող հայերի լուսանկարները ցուցադրվում են Փաշինյանի հետ հանդիպման գնացողներին (տեսանյութ) Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ) Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վե՛րջ, փրկված ենք այլևս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Չէ, սա «բրիտանացի գիտնականները պարզել են» շարքի հերթական կատակ չէ, այլ իրականություն: Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ բրիտանացի խորհրդարանականներն իրենց զինված ուժերի նախարարից հետաքրքրվել են, թե՝ «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները»: Նկատեցի՞ք հարցի ենթատեքստը. մարդիկ իրենց օգուտի, շահի մասին են մտածում, բնականաբար:

Ջեյմս Հիփին էլ, նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում, արտաբերել է Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում Հայաստանին ՆԱՏՕ-ի դաշնակիցներով աջակցելու մասին:

Պարզվում է՝ կան շրջանակներ, որ նմանօրինակ թեզերը լուրջ-լուրջ դեմքերով տարածում կամ քարոզում են զանազան իշխանական քարոզչահարթակներում: Բավականին պարզունակ քարոզչություն է, պարզունակ բովանդակությամբ, բայց մեր հայրենակիցների մի մասի վրա ազդում է: Խեղդվողի մոտեցմամբ, ոմանք ձեռքները նման փրփուրներին են նետում, թե՝ «տեսա՜ք, Բրիտանիան ասաց, որ մեզ կպաշտպանի... ռուսներից» և նմանօրինակ այլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալումներ են ունենում...

Ըստ ամենայնի, բրիտանական նավերն էլի որոշել են բարձրանալ Հայաստանի լեռները: Բայց քիչ թե շատ սեփական պատմությունից տեղյակ հայրենակիցները գիտեն. փորձը ցույց է տալիս, որ «բրիտանական նավերը» մեր լեռները բարձրացողը չեն: Իսկ նման նայիվ «կտերին» հավատալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվում է երկու սալի արանքում ու կորցնում, կորցնում, կորցնում: Հարցն այն է, որ արդեն կորցնելու բան էլ չի մնացել՝ մի փոքր հատված, բուն Հայաստանի հազիվ 1/10-րդ մասը, որի կորստից հետո կկատարվի Մեծ Բրիտանիայի ու իր սրտամոտ դաշնակից Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը, այն է՝ «Հայաստան» բառն առհավետ կջնջվի քարտեզից: Չշեղվենք, սակայն:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն իր խոսքում հստակ ակնարկում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ կա որոշում, որն այս պահին «անդամակցության սառեցման» վրա է կանգ առել: Այդ էր պակաս, որ Մեծ Բրիտանիայի նշված նախարարը տեղյակ չլիներ: Ի վերջո, բրիտանական հետախուզության շեֆը՝ Մուրը, հո հենց այնպե՞ս չի հանդիպում Փաշինյանի, նրա իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Տալիս է հանձնարարականները, և հիմա կղզիաբնակները սպասում են այդ հանձնարարականների ամբողջական կատարմանը: Դե, Փաշինյանն էլ ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ այդ սև «գործի» վրա է:

Համենայն դեպս, արդեն արածներից ու հայտարարածներից հետո, թերևս, մնում է ևս մեկ քայլ, այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարի Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այդ դեպքում, ուրեմն, Հիփին խոստանում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ (ՆԱՏՕ-ի, էլի) կաջակցեն Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:

Չէ, դուք լսո՞ւմ եք, Անգլիան... կաջակցի Հայաստանին... Ռուսաստանից: Ավելի ցինիկ ու սյուրռեալիստական վիճակ հազիվ թե կարելի էր պատկերացնել:

Բայց մեկ րոպե, եկեք մի փոքր խորհենք: Մեծ Բրիտանիան Հայաստանին չի աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Մեծ Բրիտանիան, մեղմ ասած, ոչինչ չի արել, ոչ մի կերպ «իրար չի եկել», երբ Ադրբեջանը իրականացնում էր Արցախի հայաթափումը: Մեծ Բրիտանիան նույնիսկ հոնքը չի շարժել, երբ Ադրբեջանը, ահա արդեն 4 տարի է, ինչ «կրծոտելով» զավթում է բուն ՀՀ տարածքները:

Բայց հանկարծ («հանկար՜ծ», էլի) որոշել է, որ կաջակցի Հայաստանին... «ռուսական սպառնալիքի» դեպքում: Սա այն Մեծ Բրիտանիան է, որը Ադրբեջանի, Ալիևի ու Էրդողանի ուղիղ դաշնակիցն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ադրբեջանական նավթի համաշահագործողն է, Ադրբեջանին նավթադոլարների հիմնական մատակարարներից մեկը, Ադրբեջանին մեր դեմ զինվելու և հայությանը կոտորելու հիմնական ֆինանսավորողն է: Սա այն Մեծ Բրիտանիան է, որ, այդպիսով, փաստորեն, մեր թշնամու բարեկամն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ներկայացնող ընկերությունները նյութական շահեր ունեն օկուպացված Արցախի տարածքում՝ ի դեմս որոշակի ոսկեբեր հանքերի:

Հա, ու չէր խանգարի մի փոքր էլ մտածել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գծով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը մեր տարածաշրջանում այդ որ երկիրն է: Ճի՛շտ է, Թուրքիան է: Այսինքն, Հիփին ասում է, որ Թուրքիան կաջակցի Հայաստանին... Ռուսաստանի դեմ: Իհարկե, այնպես «կաջակցի», որ Հայաստանից բան չի մնա: Ա՛յ թե ինչ է մեզ խոստանում Մեծ Բրիտանիան՝ իր զինված ուժերի նախարարի շուրթերով: Նրանց ուզածը փաստացի այն է, որ Հայաստանից «Ուկրաինա-2» ստանան: Ըստ որում, բոլորը տեսան, թե ինչպես ոգևորեցին Ուկրաինային, արեցին ամեն ինչ, որպեսզի այնտեղ դեպքերը պատերազմական զարգացում ստանան, որից հետո, այսինքն՝ հիմա արդեն, բանակցությունների մասին են կմկմում, իսկ Ուկրաինային էլ մեն-մենակ են թողել Ռուսաստանի ու սեփական խնդիրների և ավերակների հետ:

Նրանց առանցքային փորացավը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է: Իսկ թե այդ ընթացքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, կներեք, Մեծ Բրիտանիային, Հիփիին կամ այդ փաղանգից որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում:

Նրանց իրենց բրիտանական առևտրի, նեոգաղութատիրության հարցերն են հետաքրքրում: Կամ այն, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, մեկին՝ տասը գնով ինչ հնոտի «զրահափոխադրիչ» կկարողանան «նաղդել» դյուրահավատ հայերի վրա:

Առհասարակ, նորմալ է, որ Մեծ Բրիտանիային Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Բայց բացարձակապես աննորմալ է, երբ դա արդեն չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին, հայերին: Եթե հետաքրքրեր, փաշինյանական մահաբեր «հոսանքին» տրված, աղետային ալիքների վրա տարուբերվելով՝ դեպի վերջնական աղետ չէինք ընթանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՉենք բացում ճանապարհը, որ միջադեպ չլինի, 2000-ից ավելի հյուրեր ունենք այլ երկրներից. ոստիկանապետ (տեսանյութ)«Ու՞մ եք ծառայում, մեծ սխալ եք անում, բացե'ք ճանապարհը». Բագրատ Սրբազանը` ոստիկանապետին (տեսանյութ)«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ ԳասպարյանՀոգեբուժարանում ենք ապրում, ինչու՞ չեն բացում, էսքան մարդիկ ստրուկ են դարձել. Սրբազան (տեսանյութ)«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Սրբազան պայքարում ծնողների թիկունքում են 44-օրյայի հերոսների քույրերն ու եղբայրներըՄենք արձանագրեցինք, որ Հայաստանը, դժբախտաբար, ղեկավար և կառավարություն չունի (տեսանյութ)Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք Եվրամիության աջակցությամբ շարունակել բարեփոխումների առաջմղումը«Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ)Պարույր Հայրիկյանը եկավ ողջունելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Փաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Մայիսի 15-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանիքի օր (տեսանյութ)Արցունքաբեր գազեր, մահակներ, սաղավարտներ ու վահաններ. ոստիկանները՝ Օպերայի մոտ (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ընդունել է ԱՄԷ նախագահ, Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին«Զորակցում ենք Ձեզ». Կենտրոնում երթի ընթացքում մարդիկ մոտենում են Սրբազանին, օրհնություն ստանում (տեսանյութ) Ամբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ) Էս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Թող իրենց ակցիան իրականացնեն, ոստիկանությունը ի՞նչ է անում. ոստիկանապետ (տեսանյութ) Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Սրբազան (տեսանյութ) Երկու ժամ հետո կթողնեմ՝ անցնես․ ոստիկան (տեսանյութ)Հենց հաշվեմ, պրծնեմ՝ կասեմ. ոստիկանապետը՝ ուժայինների քանակի մասին (տեսանյութ)Մարդը վախեցած ա, վախի մեջ է, հաջորդ գործողությունը դեղ խմելն է․ Սրբազան (տեսանյութ)Ոստիկանները ժողովրդավարության գերեզմանն են փորում․ Չախալյան (տեսանյութ)Բաքվի բանտերում պահվող հայերի լուսանկարները ցուցադրվում են Փաշինյանի հետ հանդիպման գնացողներին (տեսանյութ) Չարի վերջը լինելու է. այսօր վախն է, հաջորդը լինելու է դեղ խմելը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամոթ»-ը խարան է, որը չի ջնջվում, դա մնալու է այս մարդկանց, վարչախմբի վրա. Թովմաս սարկավագ (տեսանյութ) Նիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ) Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիան Ազգային օպերայի շենքի մոտ«Հողատո՛ւ հեռացի՛ր» վանկարկումներ՝ Օպերային բակում (տեսանյութ)Էրդողանը հեղաշրջման փորձի մասին լուրերի ֆոնին՝ արտակարգ խորհրդակցություն է անցկացրելՈրտեղի՞ց ես, դեմքդ ծանոթ է. Բագրատ սրբազանը՝ իջևանցի ոստիկանին (տեսանյութ) Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Տեսեք, քանի՞ գույնի ոստիկանական ֆորմա կա, երբևէ Երևանում այսքան ոստիկանություն չեմ տեսել (տեսանյութ)Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններԱյս իշխանություններն այլևս գոյություն չունեն. վախեցած են, վտանգը զգում են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Սա ի՞նչ վիճակ է, Հայաստանում ենք, չգիտեմ ինչքան գնամ, որ մայթ անցնեմ». միջադեպ՝ Օպերայի մոտ (տեսանյութ)Ուրախ եմ, որ իմ կոչով ոստիկանները փողոց են դուրս եկել, տեսե’ք՝ ինչ վախերով է ապրում այս մարդը (տեսանյութ)Բագրատ Սրբազանին ուղեկցում են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները (տեսանյութ) Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըՀՐԱՏԱՊ․ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել կոնտրոնում․ Սրբազանը երթ է իրականացնում
Ամենադիտված