Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան 

63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել. նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն:

Ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։ Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալերով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ։

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2023 թվականի մարտի 11-ին, իմանալով իր կողմից ավտոմեքենաների հայելիներ գողանալու վերաբերյալ մոր տված հաղորդման մասին, իրենց բնակարանանում նախ վիճաբանել է վերջինիս հետ, ապա հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նույն գործողությունները, միաժամանակ մոր հասցեին նաև սպանության սպառնալիք հնչեցնելով, 42-ամյա տղամարդը առանց որևէ պատճառի կրկնել է 2024 թվականի հունվարի 24-ին, ինչից հետո, հնչեցված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 63-ամյա կինը դիմել է ոստիկանություն։

Նույն օրը տղամարդու նկատմամբ որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ, որով վերջինիս պարտավորեցվել է 20 օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը, մինչև 100 մետր հեռավորությամբ չմոտենալ մորը, չայցելել նրա բնակության վայր, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական և կապի այլ միջոցներով չհաղորդակցվել նրա հետ։

Սակայն, տղամարդը դիտավորությամբ անտեսելով վերոնշված արգելքը, 2024 թվականի հունվարի 25-ին կրկին գնացել է մոր բնակարան: Նշված այցի ժամանակ էլ, բարկացած լինելով այն հանգամանքից, որ մայրը իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել է ոստիկանությանը, ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում սպառնացել է սպանել նրան, ապա ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինսի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տղամարադուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (3 դրվագ) և 508-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս կողմից մոր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ներգործություն կատարելու մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ավտոմեքենաներից հայելիներ գողանալու բազմադրվագ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս ՏիգրանյանըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան
Ամենադիտված