Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 

Արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը սատելիտ ընդդիմադիր ուժերի դերաբաշխում է սկսել

Վերլուծական

«Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքն օրեր առաջ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին պահանջ է ներկայացվել՝ հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների և կոալիցիա կազմել արևմտամետ քաղաքական ուժի հետ։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին անցկացված բոլոր սոցհարցումները գալիս են փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը սրընթաց կերպով կորցնում են վարկանիշը և արտահերթ ընտրությունների դեպքում դժվար թե կարողանան հասնել ցանկալի արդյունքի: Եվ հենց դա է պատճառը, որ Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկն այս պահին բուտաֆորիկ ընդդիմադիր դաշտի ձևավորումն է, որը երկու խնդիր կարող է լուծել՝ ձայներ գողանալ իրական ընդդիմադիր ուժերից և այնուհետև այդ ձայները սկուտեղի վրա մատուցել Նիկոլ Փաշինյանին:

Դիցուք՝ երեկ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ: Ըստ նրա՝ մեր խորհրդարանը չի արտացոլում հասարակության կարծիքը, հետևաբար պետք է օր առաջ գնալ նոր ընտրությունների: Միևնույն ժամանակ Բաբայանը նշում է, որ Արցախի հարցը չի փակվել և նույնիսկ այդ հարցի լուծման ծրագրեր է առաջ քաշում: Բաբայանն օրինակ առաջարկում է Ադրբեջանին տալ ճանապարհ, փոխարենը՝ Ադրբեջանը պետք է «վերադարձնի Ղարաբաղը»։ Բաբայանի ծրագրերը, որ նա հնչեցնում էր 2023 թվականին՝ Արցախում գտնվելու ընթացքում, բնականաբար, ստեղծված պայմաններում իրագործելի չեն: Սակայն, դա չի բացառում այն, որ Փաշինյանը կփորձի Բաբայանի միջոցով մոբիլիզացնել արցախահայ էլեկտորատը, նրանց հույս ներշնչել, որ Արցախի հարցը դեռևս փակված չէ և կան հայրենիք վերադառնալու շանսեր: Արդյունքում՝ նրանք խաբվելով իրենց ձայները կտան Բաբայանին, իսկ վերջինս էլ դրանք կմատուցի Նիկոլ Փաշինյանին: 

Հանրության՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր սեգմենտների սիրտը շահելու նպատակով Փաշինյանը կարող է խաղադաշտ մտցնել նաև այլ խաղացողների: Օրինակ՝ պատահակա՞ն էր արդյոք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացնում հենց հիմա, երբ ակտիվորեն խոսվում է հնարավոր արտահերթ ընտրությունների մասին: Ավելին՝ Մարուքյանը, ով ձայն չհանեց այն ժամանակ, երբ Փաշինյանը խայտառակ կապիտուլյացիա էր ստորագրում, երբ աչք էր փակում ՀՀ սուվերեն տարածքի մի մասի օկուպացիայի և Արցախում էթնիկ զտումների վրա, հանկարծ հայտարարում է, որ դեմ է Փաշինյանի առաջ քաշած նոր Սահմանադրություն գրելու, Անկախության հռչակագրից և Արարատից հրաժարվելու գաղափարին: Կա տպավորություն, որ Մարուքյանի ընդդիմադիր ամպլուա վերադառնալը նպատակ է հետապնդում ստանալ հանրության այն սեգմենտի քվեն, որը կտրականապես դեմ է նոր Սահմանադրությունում առաջ քաշվող փոփոխություններին: Միևնույն ժամանակ, չկա որևէ երաշխիք, որ Մարուքյանի ստացած ձայները հետագայում չեն հանգրվանի Փաշինյանի գրպանում:

Նույնը կարելի է ասել նաև Էդգար Ղազարյանի և Կարին Տոնոյանի մասին, ովքեր արդեն մեկ անգամ հաջողել են ջրել քաղաքացիների բողոքի ալիքը: Նրանց միջոցով Փաշինյանը կարող է ստանալ առավել ռադիկալ և չհամակերպվող սեգմենտի քվեն: Չի բացառվում, որ Փաշինյանի խաղաքարտերի մեջ լինեն նաև այնպիսի ուժեր և անհատներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ստանալ նաև անհայտ կորած, զոհված կամ գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատների քվեն:

Ի տարբերություն իրական ընդդիմադիր դաշտի, որը այս պահի դրությամբ, կարծես թե, թմբիրի մեջ է և չի ցանկանում կամ ի վիճակի չէ մոբիլիզացնել հանրությանը, պայքարի նոր և գործնական քայլեր գեներացնել, Փաշինյանն իր գործը լավ է  կատարում՝ բզկտելով ընդդիմադիր դաշտը և պսեվդո-ընդդիմադիր ուժերին օրակարգ բերելու միջոցով իր համար անհրաժեշտ պատկեր ստեղծելով: Սակայն, Փաշինյանի այս սցենարը կարող է հօդս ցնդել այլընտրանքային, իրական ընդդիմադիր ուժի կամ ուժերի ձևավորման պարագայում: Երրորդ ուժը, որը որևէ առնչություն չի ունենա ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ և որը ի վիճակի կլինի նոր դեմքերի և նոր գաղափարների շուրջ մոբիլիզացնել հանրության մեծամասնությանը, կարող է ի չիք դարձնել Փաշինյանի և նրա սատելիտ ընդդիմադիր ուժերի բոլոր նման ծրագրերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան
Ամենադիտված