«Արսենալը» ևս 1/4 եզրափակչում է. ՉԼ
Սպորտ«Արսենալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչի պատասխան խաղում լոնդոնյան ակումբը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է «Պորտուին»։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում Արտետայի թիմն առավելության է հասել 1-0 հաշվով։ Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Պորտուն» հաղթել էր նույն հաշվով։
11-մետրանոց հարվածաշարում «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան երկու անգամ փրկել է իր թիմին, իսկ լոնդոնցիները չեն վրիպել:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան» Փարիզի ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան»։