В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

Տեղեկության հասանելիությունը պիտի մեծացնենք ներդրողի համար․ Փաշինյան

Армения

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին:

Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների առաջմղման ու նոր օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղություններով իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:

Վարչապետը հետաքրքրվել է, թե առարկայական՝ ինչպես և ինչով է կենտրոնն օգնել ներդրողներին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնն աջակցել է բոլոր վարչարարական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ օգնել է համայնքի հետ հարաբերությունների, փորձաքննության իրականացման, շինթույլտվության և այլ հարցերում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ դա նշանակում է, որ ներդրողներն այդ հարցերով չե՞ն զբաղվել և այլ օղակների չե՞ն դիմել, պատասխանատուները նշել են. «Մյուս օղակների հետ ընդհանրապես չեն շփվել, բոլոր հարցերով մենք են զբաղվել»:

Վարչապետը կարևորել է այդ սկզբունքը և նշել. «Այստեղ գաղափարաբանությունը հենց այդ է, որ ուրիշ օղակի հետ պոտենցիալ ներդրողները չշփվեն: Այսինքն՝ այդ «one stop shop»-ի իմաստն այն է, որ ինքը գա, ծառայություն ստանա, կենտրոնը թեկուզ 100 հիմնարկի հետ պետք է շփվի, այդ 100 հիմնարկի հետ շփումը, այդ գործառույթն իրականացնի»:

Զեկուցվել է նաև, որ կենտրոնի կողմից հետներդրումային սպասարկման ծառայություն ներկայումս տրամադրվում է 166 ընկերության, որոնցից 51-ի հետ աշխատանքը մեկնարկել է նախորդ տարի: Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, արտադրության և այլ ոլորտներում: Տվյալ ծառայության շրջանակում առկա են 43.7 միլիոն դոլար ծավալով 9 վերաներդրումային նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ներդրողների համար անհրաժեշտ տեղեկությունները մի հարթակում ներկայացնելու անհրաժեշտությունը. «Ներդրողի համար մի տեղեկություն այստեղ է, մի տեղեկություն այնտեղ, մի տեղեկություն՝ երրորդ, մի տեղեկություն՝ չորրորդ տեղում: Այսինքն, եթե մենք կարողանանք գեոպորտալի հնարավորություններն օգտագործել, դա հասանելի դարձնել, որ պոտենցիալ ներդրողն իմանա իրեն անհրաժեշտ ավելի շատ տեղեկություններ կստանա այդտեղից՝ ի՞նչ գույք է վաճառվում, մոտակայքում ինչ ճանապարհ կա՞, թե՞ չկա, էլեկտրական հոսանքի գծեր կա՞ն, թե՞ չկան և այլն: Պետք է ինչ-որ ձևով, գուցե գեոպարտալն է ճիշտ տեղը, որտեղ այդ բոլոր տեղեկությունները գան և իրար հետ խաչվեն, որպեսզի հասանելիությունը մեծանա»:

Անդրադարձ է կատարվել ՀՀ ներդրումային դաշտի առաջմղմանն ուղղված միջոցառումներին, որոնց թվում կազմակերպվել են ներդրումային համաժողովներ, գործարար ֆորումներ, այդ թվում՝ արտերկրում:

Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև համակարգային բնույթի խնդիրների վերաբերյալ կենտրոնի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին և հարցրել, թե դրանցից քանիսն են, որ արդեն դարձել են ուժի մեջ մտած իրավակարգավորումներ:

Նշվել է, որ առկա է նման երկու իրավական ակտ: Մեկը վերաբերել է «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելուն, մյուսը՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» պետական աջակցության ծրագրին: Նշվել է, որ ի սկզբանե մշակված նախագծում նախատեսվում էր, որ ներդրողը պետք է ներկայացնի բանկային երաշխիք իր կողմից ակնկալվող ամբողջ ներդրումների ծավալի մասով, երաշխիքը պետք է ներկայացվեր դիմումին կից: Նոր առաջարկությամբ ներդրողը պետք է երաշխիքը ներկայացնի կառավարության որոշման հաստատումից հետո, և այն լինի ենթակառուցվածքի ծավալի չափով:

Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստանի՝ որպես ներդրումային գրավչությամբ առանձնացող երկրի առաջմղման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին: Տեղեկացվել է, որ նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное