Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Հակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը» Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ) 

«Եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության ու գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ էԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Գործ կունենանք հանցավոր իշխանության հետ, եթե վաղը սահմանազատման գործողություններ լինեն. Սրբազան (տեսանյութ)Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՍրբազանՉնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ)Ոքան բիրտ ուժ կիրառեք, այնքան շատ ենք ակցիա անելու. Դանիելյան (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում էՊարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է (տեսանյութ)Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիՕկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում (ուղիղ)Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
Ամենադիտված