Թուրքիան և Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Անկարայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի միջև։
Այս մասին, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների ընդհանուր օրակարգում առկա տարածաշրջանային հարցեր։