Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները

Право

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ:

Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը:

Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին կտրուկ աճել է ինչպես տնտեսական հանցագործությունների քրեական վարույթների թվաքանակը (3946` 2291-ով կամ 138.4%-ով ավելի, քան 2022 թվականին), այնպես էլ՝ նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթների թիվը՝ կազմելով 564 քրեական վարույթ (281-ով կամ 99.2%-ով ավելի, քան 2022 թվականին):

 

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամի վնաս (2022 թվականին՝ 23 մլրդ 185 մլն 788 հազար դրամի վնաս):

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 884 քրեական վարույթի նկատմամբ (2022 թվականին՝ 430) իրականացվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում, որից 127-ը (2022 թվականին՝ 217)՝ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով: Վերոնշյալ 884 քրեական վարույթներից ավարտվել է 217-ը, որից 30-ը՝ 89 անձի վերաբերյալ` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան (2022 թվականին՝ 17-ը՝ 45 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 5206 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 2345 դեպքի դիմաց (դեպքերն աճել են 2861-ով կամ 122,0 % -ով):

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4564 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 2847-ով կամ 165,8%-ով (արձանագրված դեպքերից իրացման նպատակով շրջանառությունը կազմել է 2802 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1771-ով կամ 171,8%-ով):

2023 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կիլոգրամ 60,038 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2022 թվականի 119 կիլոգրամ 832,29 գրամի դիմաց: 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 մլրդ 592 մլն 541 հազար դրամի շրջանառություն: 2023 թվականի ընթացքում վերոնշյալ քրեական վարույթներից 6-ը՝ 15 անձի վերաբերյալ, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 մլրդ 565 մլն 919 հազար դրամ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ելույթի առաջին մասում անդրադարձել է պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքին՝ մանրամասնելով, որ կատարվել է 383 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 447 իրավախախտում:

Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 42 մլրդ 842 մլն 872 հազար դրամ (2022 թվականին՝ 39 մլրդ 945 մլն 824 հազար դրամ):

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2023 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցանքի մասին 110 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի, վստահված գույքը հափշտակելու և այլ հանցագործությունների հատկանիշներով:

Նույն ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 342 հայց՝ որոնցից 59 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով, 61 հայց՝ քրեական դատավարության կարգով և 222 հայց՝ վարչական դատավարության կարգով:

Անդրադառնալով Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում մանկապարտեզների ապօրինի օտարումների հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չորս մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ դատարան ներկայացված հայցերը (հայցերից բացի` նշված մանկարտեզների ապօրինի օտարումների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ): Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ: Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում:

Գլխավոր դատախազի տեղակալը տվյալներ է ներկայացրել նաև հանրապետությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ. արձանագրվել է դեպքերի 8.7%-ով աճ: 7138 դեպքերից 36.6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4525-ը կամ 63.3%-ը՝ մարզերում, 3-ով նվազել է սպանության դեպքերի թիվը:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 17.9%-ով նվազում: Նվազում է արձանագրվել կողոպուտի, բնակարանային գողությունների, վստահված գույքի հափշտակության դեպքերով:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է միջազգային-իրավական համագործակցության, իրավական ապահովման, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքները:

Եղիազար Ավագյանի գնահատմամբ՝ բարձրացել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների որակը, նվազել են հանձնման միջնորդությունների մերժումները, առաջընթաց է արձանագրվել Եվրոպական միության անդամ պետությունների կողմից հանձնման մասին միջնորդությունները բավարարելու հարցում:

Իրավական ապահովման համատեքստում 2023 թվականի ընթացքում մշակվել են քրեական դատավարության ոլորտին վերաբերող և Դատախազության գործունեությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի մի շարք նախագծեր, իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 10 օրենսդրական նախաձեռնություն:

2023 թվականի ընթացքում իրականացվել է 29 կարգապահական վարույթ՝ 41 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքներով՝

 

  • 8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում,

 

  • 9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին,

 

  • 10 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,

 

  • 5 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»,

 

  • 1 դատախազի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»,

 

  • 2 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժերը,

 

  • 5 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթների ընթացքում վերջիններս ազատվել են զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

 

Ներկայացնելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տույժի և խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումների ստուգմանն ուղղված աշխատանքները, խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում, որոնցից 68-ը դատարան է ներկայացվել 2023 թվականի ընթացքում: Նշված 68 հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ (այս փուլում մի շարք գույքերի շուկայական արժեքները դեռևս գնահատված չեն)։

 

Հաշվետու տարվա ընթացքում դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն, 383 մլրդ 522 մլն դրամ։

 

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):

 

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ:

 

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

 

Զինվորական դատախազի խոսքով՝ 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը: Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):

 

Գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Սարուխանյանը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում դատախազների, Դատախազության քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

 

Համաձայն արդյունքների՝ հարցմանը մասնակցած դատախազների շուրջ 94%-ին լիովին գոհացնում է իր անմիջական վերադասի ղեկավարման հմտություններն ու արհեստավարժությունը, դատախազները կարծում են, որ Դատախազությունը գրավիչ է որպես գործատու և առկա չէ կադրային հոսունության բարձր ռիսկ, Դատախազության համակարգում վարվող մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը մեծամասամբ ընկալվում է որպես արժանիքահենության, պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքներով առաջնորդվող քաղաքականություն, ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է ծանրաբեռնվածությունը:

Հարցման արդյունքների ներկայացմանը հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող 43 դատախազների երդման արարողությունը:

Դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփումները եզրափակելով՝ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դատախազներին և Դատախազության աշխատակիցներին՝ սրտացավ և նվիրված աշխատանքի համար:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս տարի ինձ թույլ չտվեց ներկա գտնվել բոլոր մարզերի ու վարչական շրջանների ամփոփումներին, սակայն կատարված աշխատանքի մանրամասներին տեղեկացված եմ ոչ միայն ձեր զեկուցագրերից, այլև տարվա ընթացքում իմ տեղակալների և վերահսկող ստորաբաժանումների ղեկավարների ամենշաբաթյա զեկուցումներից:

Ես գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնված է, լարված, աշխատաժամանակը երկար է, իսկ հանգստի ժամանակը՝ քիչ: Ես միայն տեղեկացված չեմ, ես ինքս եմ ապրում նման ռեժիմով՝ ձեզնից յուրաքանչյուրի հետ միասին:

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում: Մեր այսօրվա ծանրաբեռնված ու որակյալ աշխատանքը՝ արդարության նկատմամբ այսօրվա ու վաղվա վստահության վերականգնումն է. ես համոզված եմ, որ արդարության նկատմամբ վստահություն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մոտ: Դա են վկայում վերջին սոցիալական հարցումները, դա է վկայում Դատախազության դիմորդների թիվն ու մրցակցության բարձր շեմը, դա է վկայում Դատախազության հեղինակությունը:

Այսօր արդարությանն ու օրենքի գերակայությանը հավատարմության երդում տված դատախազներին ասում եմ՝ բարով եք եկել: Ես վստահ եմ, որ պատվով եք կրելու դատախազի ուսադիրները և պարզ ճակատով եք պաշտպանելու պետական շահը:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալները:

Կրկին շնորհավորում եմ, շնորհակալ եմ և վերահաստատում եմ՝ այս տարի էլ հեշտ չի լինի, բայց կլինի շատ հետաքրքիր»:    

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Самвел Шахраманян посетил пантеон «Ераблур»: Его сопровождали официальные лица и депутаты АрцахаПрезидент России: Двусторонние отношения России и Армении развиваются успешноСостоялась встреча Никола Пашиняна и Владимира ПутинаПартия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномПалата сенаторов Уругвая единогласно проголосовала за законопроект об объявлении 24 апреля «Днем памяти Геноцида армян»Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWПремьер-министр на заседании ВЕЭС коснулся проекта “Перекресток мира” в контексте развития транспортных инфраструктурFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначением
Самое популярное