Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացավ

Արտակարգ Պատահար

Այսօր՝ մարտի 20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտ 19-ին, Արմավիրի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «LADA Priora»-ի վարորդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նշված ավտովթարի հետևանքով երեկ մահացած 3 քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև «Lexus»-ի և «LADA Priora»-ի վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բաբկեն Սարոյանը, իսկ «LADA Priora»-ն վարել է այսօր մահացած՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 34-ամյա Տիգրան Մարգարյանը:

Երեկ մահացել էին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ 39-ամյա Զոհրաբ Գասպարյանը,  35-ամյա Իշխան Արսենյանը և 38-ամյա Խաչատուր Մարգարյանը: 

Վերջիններս աշխատանքից վերադառնում էին գյուղ, երբ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս անցնում է բաժանարար գոտին, կոտրում 2 ծառ և բախվում դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Տ. և Խ. Մարգարյանները հորեղբոր տղաներ էին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Վիրավորներից 3-ը, ըստ բժիշկների, գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արմեն Կարապետյանն ու Բախշիկ Շաղբաթյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում էր նրանում, քանի որ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծվել էր արհեստական խցանում. պարեկների ժամանելուց վայրկյաններ անց երթևեկությունը կարգավորվեց:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավոությամբ:

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Lexus»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար կանաչ գազոնի վրայով, անցել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից 3 հոգի, գիտակցության չգալով, մահացել են: 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ է պարզվում էր վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ էին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում
Ամենադիտված