Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) 

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 43 և 42-ամյա եղբայրների կողմից Արմավիրի մարզում և Երևան քաղաքում «Տելեգրամ» հավելվածի միջոցով «Մեթանֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ տեղադրելու և իրացնելու վերաբերյալ։

Դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ եղբայրներից մեկը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով եղբորը, հորեղբորը և վերջինիս որդուն:

Խուզարկություններ են կատարվել վերոհիշյալ անձանց բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 677,2 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, 8 տուփ «կանեփ» բույսի սերմերի նմանվող զանգված, թմրամիջոցների փաթեթավորման համար նախատեսված զիպ փականով փաթեթներ, ինքնակպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռք։

Հորղբոր` 31-ամյա որդու բնակության վայրում և oժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի աճեցման համար անհրաժեշտ սարքավորումներով, օդափոխության և ոռոգման համակարգերով կահավորված լաբորատորիա, որտեղ առկա է եղել կանեփի 23 բույս: Հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, փամփուշտներ և «Մարիխուանա» տեսակի թմրմամիջոցի նմանվող զանգված:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի, 43-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 396-րդ հոդվածի 3-րդ մասի, 404-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկի՝ կանաչադարչնավուն երանգի բուսական զանգվածը, 142,43 գրամ հաստատուն քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Պարզվել է, որ փորձաքննությանը ներկայացված փաթեթներում առկա են նաև «Կանեփ» ցեղի խոտաբույսեր:

Ձեռք բերված փաստերի հիման վրա եղբայրներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց հորեղբորը և վերջինիս 31-ամյա որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 319-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև թմրամիջոց ձեռք բերած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Վերոնշյալ չորս մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնելու վերաբերևյալ հանձնարարություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ
Ամենադիտված