Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ) Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը 

«Պատկերի պոեզիա». գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին

Գիտություն և Մշակույթ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գիտաժողովը պատեհ առիթ է անդրադառնալու հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերություններին, որոնք պատմական ծավալուն ընթացք են ունեցել և շարունակվում են՝ արտացոլվելով նաև արվեստի ու մշակույթի ասպարեզում:

Սևրուգյանի բացառիկ արվեստը «պոետիկ գեղանկարչություն» է

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Սևրուգյանի բացառիկ արվեստը կարելի է ձևակերպել որպես «պոետիկ գեղանկարչություն»:

«Դիտելով նրա գործերը՝ անհնար է չնկատել դրանց զգացմունքային և երևակայական արձագանքները սիմվոլիզմի և փոխաբերության միջոցով: Այսպես Սևրուգյանն ասես փոխանցում է իր հույզերն ու գաղափարները»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ գիտաժողովի անցկացումն առիթ է՝ մեկ անգամ ևս կարևորելու երկու բարեկամ և հարևան երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության շարունակական խորացումն ու զարգացումը:

Հայ հեղինակների 4 գրքեր պարսկերեն են թարգմանվել

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես, գրահրատարակչության ոլորտում հայկական գրականությունը պարսկերենով հասանելի դարձնելու նպատակով: Այսպիսի ծրագրերից է 2019-2023 թվականներին անցկացված «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ժամանակակից հայ հեղինակների 4 կարևոր գրքեր պարսկերեն են թարգմանվել: Երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են, և լիահույս եմ, որ այս գիտաժողովը և նմանատիպ այլ նախաձեռնությունները երկուստեք կկրեն շարունակական բնույթ»,- շեշտել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը վերջերս Իրանի կարևորագույն ձեռագրական կենտրոններ է այցելել, հանդիպել գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ:

Պատմությունն ավելի իմաստուն է, քան ներկան

«Գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է. այն հաստատվում է պատվիրակության վերադարձից անմիջապես հետո իրականացվող այս նախագծով՝ «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողովով, որը նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին: Նշեմ, որ առաջիկայում նախատեսվում է Սևրուգյանին նվիրված առանձին ցուցադրություն ևս, որը կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ թանգարանների համագործակցությամբ:

Վստահ եմ, որ գիտաժողովը գալիս է հաստատելու անբեկանելի, սակայն երբեմն մոռացվող ու խորապես չգիտակցված մի ճշմարտություն՝ պատմական առնչությունները և հիշողությունը գերազանցում են ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակներին: Քաղաքական իրողությունները լիցքավորում են ներկան և երաշխավորում ազգերի համակեցության հեռանկարը: Պատմությունն ավելի իմաստուն է, քան ներկան: Եվ վերաիմաստավորելով մեր համատեղ անցյալը՝ մեծ դաշտ ենք բացում փոխադարձ ճանաչողության և ապագային միասնաբար ու ներդաշնակ նայելու հնարավորության համար: Հայաստանն ու Իրանն ամուր են նախ և առաջ պատմական այս հենքով, անցյալի ընդհանուր հարստությամբ, և ասվածի վկայությունն է այն հսկայական մշակութային ժառանգությունը, որին փոխադարձաբար տիրապետում են մեր երկրները»,- ասել է Արա Խզմալյանը և արձանագրել, որ Մատենադարանի դերը ժառանգության պահպանման և ուսումնասիրման գործում անգնահատելի է:

Մատենադարանի տնօրենը հաջողություն է մաղթել «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի և ներդրման շնորհիվ իրականացվել է այս կարևոր նախաձեռնությունը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին գիտաժողովի կազմակերպման և իրանցի մասնագետներին հրավիրելու համար: Նրա դիտարկմամբ՝ նման գիտաժողովների անցկացումը օգնում է երկու երկրների մտավորականներին և ժողովուրդներին առավել լավ ճանաչել միմյանց:

Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականներ՝ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի առաջատար հաստատություններից:

Երկօրյա գիտաժողովի թեմատիկ առանցքում կլինեն երկու ժողովուրդների մշակութային հատումները: Գիտաժողովի բացման շրջանակում հանդես է եկել իրանական «Հանանե» երաժշտական խումբը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)
Ամենադիտված