Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Մարտի 23-ի աստղագուշակ

Гороскоп

Խոյ.  Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ թանկ մարդկանց միջավայրն անգամ ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստը կամ այլ խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք մի քիչ հանգատանալ և միայնության մեջ լինել:

Ցուլ. Կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք. նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արածը, ձեռք բերածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը ձեզ հոգնեցնեի, ապա լավագույն դեղամիջոցը դատարկ փողոցներով երեկոյան զբոսանքն է:

Երկվորյակներ.  Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, սակայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Խեցգետին. . Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք կարծես բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր մասնագիտական ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից, մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթներն անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև կորցնում եք հներին:

Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության և սիրային խոստովանության համար:

Առյուծ. Դեն նետելով ավելորդ և անկարևոր բաները` այսօր կսլանաք դեպի ձեր նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Դուք պատվախնդիր եք, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր հակառակորդներն աշխատում են խուսափել ձեզ հետ մրցակցելուց: Կանխազգացումը նույնպես շատ ուժեղ է այսօր, դրա շնորհիվ է, որ ճիշտ որոշումներ եք կայացնում ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ պետք է ճիշտ գնահատել սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:

Կույս. Այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերված հաջողություններն այնքան էլ զգալի չեն: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսևորեն ոչ լավագույն կողմերով:

Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները, դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Կշեռք. Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը` դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաթղթերի հետ աշխատաքը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

Կարիճ.  Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:

Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք, այսօր սա է դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:

Աղեղնավոր.  Փոքրիկ ուրախությունների և հաջողությունների օր է, որոնք ձեզ կայցելեն անսպասելիորեն: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:

Այսօր լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները. միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Այծեղջյուր.  Այսօր խուսափեք ամեն ինչում լավագույնը լինելուց,  դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Անմիջականությունն ու բնական վարքագիծը հենց այն որակներն են, որ ձեզանից այսօր կպահանջվեն: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չեն բացառվում հաճելի լուրերը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

Ջրհոս. Այսօր ձգտեք ժամանակը զուր չվատնել, պետք է գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք կանխազգացմանը, այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իրավիճակներից դուրս գալոն ուղղված ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ձեր ունակութան վրա: Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ զրույցի համար, ինչը ձեզ պարգևում է փոխհասկացվածության և հաճելի շփման բերկրանք:

Ձկներ.  Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում այն մարդկանց հետ, ում հետ համագործակցություն չէիք էլ ակնկալում: Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչն օգուտ կբերի ձեզ ր շրջապատի մարդկանց: Մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, որն էլ կդառնա ներշնչանքի անսպառ աղբյուր:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Состоялась встреча Никола Пашиняна и Владимира ПутинаПартия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномПалата сенаторов Уругвая единогласно проголосовала за законопроект об объявлении 24 апреля «Днем памяти Геноцида армян»Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini Jalpa
Самое популярное