Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ) Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ) Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներ Լարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում 

Արևմուտքը միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ սլաքներն ուղղելով Մոսկվայի կողմը

Վերլուծական

Թեև հավաքական Արևմուտքը հաճախ է ՌԴ-ին մեղադրում այլ երկրների ինքնիշխանությունը խախտելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ, փաստերը ցույց են տալիս, որ հենց արևմտյան երկրներն են աչքի ընկնում նման վարքագծով: Ասվածի վառ ապացույցը հետհեղափոխական Հայաստանն է, տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցներ որևէ առանցքային հարցում ինքնուրույն որոշում չեն կայացնում՝ սպասելով Արևմուտքից հնչող հուշումների: Իսկ երբ դրանք հայտնվում են՝ գործում են դրանց համապատասխան:

Առաջին նման դրվագը եղավ դեռևս 2018-ին, երբ Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը: Նա հայտնի է որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, ով 2007թ.-ին անգամ հանդես էր գալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություն սկսելու կոչերով: Նա բավական մեծ դերակատարում ունի Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ Իրանի նկատմամբ հարավկովկասյան երկրների մոտեցումների հստակեցումը Ջ. Բոլթոնի տարածաշրջանային այցի հիմնական խնդիրներից էր: Եվ զարմանալի չէ, որ անմիջապես Բոլթոնի այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ-իրանական սահմանը կարող է ինչ-որ պահի փակվել: Անգամ այսօր սահմանին ԵՄ դիտորդներին տեղակայելը նույնպես հարված է Իրանի շահերին:

Մեկ այլ օրինակ: Ամիսներ առաջ Միացյալ Նահանգները  հայտարարել էին, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով շրջանցել արտահանման վերահսկողությունը», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ: Հրապարակված ուղեցույցում Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին նշված է նաև Հայաստանը։ Եվ արի ու տես, որ անմիջապես դրանից հետո հայկական կոմերցիոն բանկերը սինխրոն որոշում են կայացնում դադարեցնել ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգի սպասարկումը:

Կամ ինչպես հասկանալ այն, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը բացահայտ Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով է զբաղվում: «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել»,- «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր նա։ Եվ անմիջապես դրանից հետո ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ են բերում նախագիծ, որը կարելի է համարել կոնվենցիայի ընդունման նախերգանք և ըստ որի՝ ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: Իսկ Սահմանադրության նոր տարբերակում, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում են ամրագրել գենդերային բազմազանություն տերմինը:

Իրեն չի կորցնում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը, ով օրը ցերեկով այցելում Է ՀՀ Սահմանադրական դատարան: Սուրճ խմելո՞ւ, թե ցուցումներ տալո՞ւ նպատակով էր նա հանդիպում դատավորների հետ: 

Եվ այս ամենն ընդամենը մի քանի օրինակներ են, ինչպես տեսնում ենք՝ ՌԴ-ն չէ, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին և արտաքին ու ներքին քաղաքական օրակարգ թելադրում...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան
Ամենադիտված