Հայտնի է, թե որքան գումար է ցանկանում ստանալ Նապոլին Օսիմհենի տրանսֆերի համար
ՍպորտՀայտնի է դարձել, թե «Նապոլին» որքան է ցանկանում ստանալ թիմի հարձակվող Վիկտոր Օսիհենի վաճառքից։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Spor-ը, ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 110-130 մլն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար նեապոլցիները կարող են պայմանագիր կնքել «Ֆեյենորդի» 22-ամյա հարձակվող Սանտյագո Խիմենեսի հետ, որը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Նաև, ըստ աղբյուրի, «Նապոլին» հետաքրքրված է «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդով: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, ուստի նրան կարելի է ձեռք բերել ավելի ցածր գնով։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը նեապոլցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։