Չեխիա - Հայաստան․ առաջին խաղակեսում՝ ոչ ոքի
ՍպորտԹԱՐՄԱՑՎԱԾ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնում Չեխիայի հավաքականի հետ։
Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։
Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։
Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Ընդմիջում է։