Եթե մեր պահանջը չկատարվի՝ կհաջորդեն անհնազանդության քայլեր. «Միասին» շարժման ղեկավար
«Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումն այսօր հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում։ Նաև նախազգուշական երթ են անելու են դեպի ԱԺ։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։
Շարժումը 100 կետից բաղկացած 4–էջանոց հրաժարականի պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը և ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։
«Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ ՀՀ տարբեր մարզերից այսօր ցանկանում էին գալ, միանալ հանրահավաք-երթին, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ։
Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել են նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։