Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավոր ԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ Միխալկով Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ) «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրա Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղ Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ 

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագը

Հայաստան

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. «Սիրելի՜ Սրբազան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսով հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու ծխական խորհուրդների պատվարժան անդամներին և հավատավոր Մեր բոլոր զավակներին:

Փրկչի կենսաբեր Հարությունն առանձնակի հոգևոր խնդությամբ և հույսով է լցնում քրիստոնյաների սրտերն ու հոգիները փորձություններով լեցուն ներկա աշխարհում, երբ չդադարող պատերազմական արհավիրքները խլում են հազարավոր կյանքեր, պատճառ դառնում մարդկային տառապանքների, չարչարանքների ու զրկանքների:

Հայաստանի առջև ծառացած անվտանգային լուրջ սպառնալիքների Արցախի բռնազավթման ու հայաթափման հետևանքով ծանր փորձությունների դիմագրավող մեր ժողովրդի հայացքը նույնպես ուղղված է առ Հարուցյալ Տերը, անսասան հավատքով, թե՝ «Աստուած, որ եւ զՏէրն յարոյց, եւ զձեզ յարուսցէ զօրութեամբ իւրով» (Ա Կոր. Զ 14): Իր պատմության ընթացքին մեր ժողովուրդը արհավիրքներ շատ է տեսել, սակայն Աստծուն ապավինած՝ երբեք չի ընկրկել իր խաչի ծանրության տակ, չի հուսահատվել և չի հրաժարվել արդար, ազատ ու լուսավոր իր ապագան կերտելու տեսիլքից։ Հայրենիքի շուրջ համախումբ, համազգային միասնությամբ, վստահ ենք, պիտի կարողանանք դիմագրավել ժամանակի դժվարություններին ու մարտահրավերներին և նոր հաջողություններ արձանագրել՝ ի նպաստ ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման:

Սիրելինե՛ր, գոհունակ սրտով Սուրբ Հարության տոնի շնորհաբեր այս առիթով բարի լուր ենք փոխանցում Ձեզ։ Բարձրյալի կամքին ու զորությանը ապավինած՝ առաջիկա սեպտեմբեր ամսին, աղոթակցությամբ հայրենաբնակ և աշխարհասփյուռ բարեպաշտ Մեր զավակների, պիտի կատարենք սրբալույս մյուռոնի օրհնությունը և աստվածակառույց Մայր Տաճարի վերաօծումը՝ հավատքով, որ նվիրական այս արարողությունները պիտի վերանորոգեն համազգային մեր ուխտը առ Աստված և գոտեպնդեն հավատացյալ մեր ժողովրդին՝ արիությամբ ու հանձնառությամբ վերակերտելու իր նոր կյանքը:

Սիրելի՛ Սրբազան, զատկական լուսապայծառ այս օրը Միածնաէջ Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Հարուցյալ Տերը զորավիգ լինի Ձեզ, թեմիդ ուխտապահ հոգևոր դասին և հավատացյալ Մեր զավակներին և նորանոր հաջողություններ պարգևի ազգօգուտ ու եկեղեցաշեն Ձեր բարի գործերին և ձեռնարկումներին՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և իր հոգածու խնամքի ներքո պահի ու պահպանի բարեպաշտ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս, այժմ և հավիտյանս, Ամեն»:

Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է․ ուղիղԹուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է
Ամենադիտված