2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն «Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությանը։

Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։ Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար Ալիևը, մարտի 31-ը հայտարարել է «ադրբեջանցիների դեմ ցեղասպանության օր», ինչը, բացի Հայոց ցեղասպանությանը հակակշռելուց և ադրբեջանական հանցանքները թաքցնելուց, հետապնդում է նաև Հայաստանի և հայության դեմ հասարակական ատելության գեներացման խոշոր նպատակ։ 

Սակայն թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Սաբինա Ալիևան, թե՛ «ադրբեջանական ցեղասպանության» մասին խոսող ցանկացած մեկը քաղաքական նպատակադիր կուրություն են ցուցաբերում պատմության և մասնավորապես 1918 թ․ Բաքվի մարտյան դեպքերի նկատմամբ։ 1918 թ․ մարտի վերջին Բաքուն դարձավ իշխանության համար պայքարի կիզակետ, որի համար պայքարում էին մուսավաթականները՝ ի դեմս «Վայրի» դիվիզիայի, որը սովոր էր ավարառությամբ զբաղվել հատկապես քրիստոնեական բնակավայրերում, մյուս կողմից՝ Բաքվի բոլշևիկների միջև։ Մի քանի օր Բաքվում իշխանության համար պայքարը կրեց նաև ռազմական բնույթ, որի հետևանքները ժամանակակից ադրբեջանական պատվերային պատմագիտությունը վերագրում է «հայ ժողովրդի կողմից «ադրբեջանցիների» դեմ իրականացված ցեղասպանության»՝ մոռանալով կամ միտումնավոր անտեսելով իրենց մեծահարուստներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թաղիևի հետևյալ չափազանց հստակ խոսքերը, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, իսկ հայկական զորամասերը փրկել և ապաստան են տվել ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ են վերադարձրել պարսից հյուպատոսի միջոցով»: Այսինքն՝ սեփական ժամանակակից քաղաքական առաջնահերթությունները թույլ են տալիս Ադրբեջանի իշխանությանը քայլել իրենց «մեծանուն» հայրենակցի խոսքերի վրայով՝ խեղելով իրողությունների բովանդակությունը և միտումնավոր շփոթելով պարզ հասկացությունները։ 

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն։ Սակայն այս միտումը Հեյդար Ալիևով չի սկսվել, այլ շատ ավելի վաղ՝ հենց 1918 թ․ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը սկսեց արդարացնել որպես վրեժ 1918 թ․ մարտյան դեպքերի։ Այսինքն հայությանը չգործած հանցանքի մեջ մեղադրման և սեփական հանցանքների համար «հավասարակշռման» պատրվակով ի սկզբանե նենգափոխվել է չափազանց ակներև իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 1918 թ․ մարտին հայերի կողմից փրկված 14 000 թյուրքերից մեկն էր նաև Բեյբութ խան Ջևանշիրին՝ Ադրբեջանի ապագա ներքին գործերի նախարարը և Բաքվի հայության դահիճը, ով իր կաշվի փրկությանը պատասխանեց ինչպես եռօրյա կոտորածով, այնպես էլ ամիսներ ձգվող հայության նկատմամբ առևանգումների, գնդակահարումների, սովի, նվաստացման, թալանի, ջարդի գործադրմամբ, որը անժխտելի է՝ վկայված ժամանակակից օտարազագիների արձանագրմամբ։ Ինչու Սաբինա Ալիևան չի հիշատակում այն 46 հայ որբերի մասին, ովքեր 1918 թ․ Բեյբութ խան Ջևանշիրի հրամանով որբանոցի 4-րդ հարկի պատուհանից դուրս են նետվել, իսկ նրանց ծնողները շատ ավելի վաղ կոտորածի էին ենթարկվել, ինչու չի հիշատակում Բաքվի հիվանդանոցի մասին, որտեղ բուժվող հայերը սրախողխող են արվել, կամ փախստականներ տեղափոխող այն նավի մասին, որը ջրասույզ է արվել՝ իր հետ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր։ Սրանք պատմական անցյալի դրվագներ են միայն, որը ադրբեջանական տարբեր վարչակարգեր նրբորեն չեն նկատել։ 

Իսկ մեր օրերում Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի խոսելու ցեղասպանության մասին այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին էթնիկ զտման, բռնի տեղահանման և վերջապես ամենաիսկական ցեղասպանության է ենթարկել ողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությանը, իսկ ամիսներ առաջ ի տես ողջ աշխարհի հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին երեք տարիների Ադրբեջանի հանցագործ վարքի պատճառով ավելի քան 150 հազար հայ էթնիկ և ռասիստական խտրականության և զենքի սպառնալիքի տակ հեռացել է իր հայրենիքից: Սա է այն բովանդակությունը, որ պետք է պարունակեր Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Նա պետք է արձանագրեր, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Ինչու՞ Սաբինա Ալիևան նամակներ չհղեց միջազգային կազմակերպություններին, երբ Լեռնային Ղարաբաղում արձանագրվեց սովամահություն, երբ չկային կենսագործունեության ապահովման նվազագույն պայմաններ անգամ, կամ երբ անցակետից առանց հիմքի մարդիկ էին առևանգվում և քրեական գործեր հարուցվում, որի հիմքերը Ադրբեջանը չուներ և գտնել ևս չկարողացավ, այլ բեմադրեց մի քանի արարից բաղկացած ներկայացումներ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Ադրբեջանը տրամագծորեն հեռու է թե՛ մադու իրավունքների պաշտպանությունից, թե՛ պատմական իրականությանը առերեսվելու ցանկությունից։ Ուստի, խորհուրդ ենք տալիս Սաբինա Ալիևային այցելել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին, բռնադատված լրագրողներին և պարզապես ֆեոդալական հասարակության վերին կլաններից ցած գտնվող հասարակ մարդկանց՝ իմանալու սեփական երկրի և իր սատարած իշխանության մասին ողջ ճշմարտությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում միջազգային իրավարար կազմակերպություններին կամ Ադբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին սովորեցնել Սաբինա Ալիևային, որ իր գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, ոչ թե դրանց խախտումը օրինականացնելը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համար
Ամենադիտված