Տուխել. Չեմպիոնության համար պայքարն ավարտված է
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (0:2) Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարն ավարտված է։
«Շնորհավորում եմ Լևերկուզենի «Բայերին»: Չեմպիոնական մրցավազքն ավարտված է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոն դառնալու համար «Բայերին» անհրաժեշտ է ընդամենը 3 հաղթանակ տանել մնացած 7 խաղում։
«Բավարիան» Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը: Թիմը 27 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը»՝ 73 միավորով: