Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն Սարգսյան Բագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ) Երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ (տեսանյութ) ՉԼ-ի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Աստծով». Երգ՝ նվիրված «Սրբազան պայքարին» Լավ, նյեուժելի՞ էսքան Կռեմլի ագենտով մի բան չպիտի կարողանանք անենք. Ռուբեն Մխիթարյան 

Արցախի ԱԱԾ աշխատակիցների պոտենցիալը չպետք է անտեսվի. ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն

Քաղաքական

ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել.

«ԱՐՑԱԽԻ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԻ

 ԱԱԾ-ում մշտապես եղել է համակարգից դուրս գտնվող գործընկերների նկատմամբ հոգածու վերաբերմունք: Այս ավանդույթը քաջալերվել է կառույցի ղեկավարության կողմից, որն այսօր կարծես մոռացության է մատնվել մասնավորապես Արցախից Հայաստան տեղափոխված ԱԱԾ աշխատակիցների պարագայում: Այնինչ պիտի տեղի ունենար հակառակը` նրանց պոտենցիալը պիտի օգտագործվեր ոչ միայն հումանիստական մոտեցումներից ելնելով` սոցիալ-կենցաղայի խնդիրները լուծելու համար, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով` հաշվի առնելով ահռելի փորձը, որը մեր գործընկերներն ըստ էության կուտակել են առաջնագծում հակառակորդի դեմ պայքարի ընթացքում:
Իրավիճակը շտկելու, ԱԱԾ գործող ղեկավարության ուշադրությունը հիմնախնդրի վրա բևեռելու համար ներկայացնում ենք հետևյալ փաստարկները`
- ԱՀ ԱԱԾ հակահետախուզության և ռազմական հակահետախուզության աշխատակիցները ծառայությունը երկար ժամանակ իրականացրել են հակառակորդի կողմից երկրի վրա առկախված ամենօրյա վտանգի, կազմակերպվող սադրանքների պայմաններում։ Նրանց մեծամասնությունն ունեցել է անմիջական մասնակցություն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, դրա հետ միասին իրականացրել է գործառնական պարտականություններով իրեն վերապահված օպերատիվ սպասարկումը,
- ԱՀ ԱԱԾ աշխատակիցների որոշ մասը մասնագիտական ուսումը ստացել է նեղ մասնագիտական բարձրակարգ ուսումնական հաստատություններում, վերապատրաստվել, դասընթացներ է անցել համապատասխան ուսումնական կենտրոններում,
- ԱՀ ԱԱԾ ծառայության կազմում գործած, ԱԹՍ-ների միջոցով հետախուզության և այլ մարտական խնդիրների կատարումն ապահոված աշխատակիցների փորձը /նոր սարքերի, ծրագրային ապահովման և զինամթերքի մշակման աշխատանքներ, դրանց կիրառման նոր մեթոդներ/ անգնահատելի է Հայաստանի պայմաններում,
- ԱՀ ԱԱԾ ռադիոհակահետախուզության բաժնի աշխատակիցները
Արցախի Հանրապետության պաշտպանողական միջոցառումների կազմակերպման ընթացքում կիրառել են ռադիո-էլեկտրոնային գործառույթ, իրականացրել են հակառակորդի կողմից կիրառված ՌԷՊ միջոցների, վնասազերծված ու գրավված իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների մանրամասն ուսումնասիրություն, ներկայացրել համապատասխան առաջարկներ,
- ԱՀ ԱԱԾ տեղեկատվական վերլուծական բաժնի աշխատակիցները տարիների ընթացքում սովորել են ճիշտ հասկանալ հակառակորդի և այլ երկրների բաց աղբյուրների տեղեկատվական հոսքը, տեսնել և ճիշտ գնահատել օպերատիվ արժեքը, հետախուզական տվյալների հետ համադրման արդյունքում ստանալ այդքան կարևոր արդիական վերլուծություն,
-ԱՀ ԱԱԾ կապի, տեղեկատվական անվտանգության աշխատակիցները կուտակել են խաղաղ և ռազմական գործողությունների ընթացքում հաղորդակցության կազմակերպման և դրա հիման վրա կապի համապատասխան հանգույցների ստեղծման, իսկ տեխնիկական բաժնի աշխատակիցները` տեսողական հետախուզության կազմակերպման նպատակով ԱՀ ամբողջ սահմանի երկայնքով և ՀՀ շփման գծի որոշ հատվածներում տեսադիտարկման համակարգերի տեղադրման անգնահատելի փորձ։
ԱՀ ԱԱԾ գործընկերների հետ մեր շփումները վկայում են, որ հնարավորություն ընձեռելու դեպքում պատրաստակամ են օր առաջ ներգրավվել Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներում: Հետևաբար պատերազմի ամենօրյա ռիսկում գտնվող մեր երկրի համար աններելի է չօգտագործել նման մարդկանց ներուժը, փորձն ու գիտելիքները:
Չպետք է մոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ ավանդույթները` մնայուն...»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. ՊուտինՄեր պայքարը մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինելու համար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. ԿոնջորյանՈւՂԻՂ. Մայիսյան Եռատոնը՝ Հաղթանակի ԶբոսայգումՀերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն ՍարգսյանԲագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ)Մեր երեխեքին հայրենիք ենք պարտք. հոգեկան հիվանդը բոլորիս դարձրեց հոգեկան. զոհվածների ծնողներ (տեսանյութ)Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանինԿարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը. ՈւՂԻՂԵվ Դավիս, և այն տղաների համար եմ լինելու Հրապարակում, ովքեր զոհվեցին ինչ-որ մեկի կամքով. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)Մարդկանց հորդորում եմ մոռանալ իրենց վախերն ու կասկածները, կանգնել պետականության կողքին. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Թող Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի և մեր երկրի. Հասմիկ ՊողոսյանԱղոթում եմ Աստծուն չարը մեզանից հեռացնի. քաղաքացիՌուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին. ԶախարովաՄեր Հայրենիքը ստի թագավորության պատճառով կորցնում ենք. Անդրե (տեսանյութ)Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունըՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՉԼ-ի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-նՎարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի ԲաղդասարյանԱՄՆ-ի հայությունն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից շնորհավորում են Մայիսի 9-ը և հայտնում, որ այսօր չեն աշխատելուԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»ՈՒՂԻՂ. Պայքարը մոտենում է Երևանին. օր 6-րդ Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ ՍարգսյանԵս ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ներիր ինձ, Շուշի. Արշավիր ՂարամյանՇնորհավոր Մայիսի 9․ Ռոբերտ ՔոչարյանՕրվա խորհուրդ. Մայիսի 9Դեպի Աբովյան, շարժման մասնակիցներին ողջունում են բազմաթիվ քաղաքացիներ (տեսանյութ)Իշխանությունը սկսել է չափի զգացում ունենալ․ Միքայել Սրբազանը Փաշինյանի ասուլիսի և Ալեն Սիմոնյանի մասին Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքՀայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Աստծով». Երգ՝ նվիրված «Սրբազան պայքարին»Լավ, նյեուժելի՞ էսքան Կռեմլի ագենտով մի բան չպիտի կարողանանք անենք. Ռուբեն Մխիթարյան«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասինԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ ՓաշինյանինԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ)Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ)Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ամենադիտված