Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան Ավինյան Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 

Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան
Ամենադիտված