Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) 

Ճաշից առաջ՝ Հիսուս, ճաշին՝ Հռոմի պապ, ընթրիքին՝ Պապ թագավոր. Փաշինյանի «բարդույթները»

Հրապարակումներ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության ակտիվի հետ ունեցած մարզային հանդիպումների ընթացքում իրեն համեմատեց Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի, իսկ ՔՊ-ին՝ առաքյալների հետ՝ նաև նշելով, որ Հիսուս Քրիստոսը Երկրի վրա առաջին հեղափոխականն է եղել: Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն իրեն համեմատում է Քրիստոսի հետ:  Հիշեցման կարգով մի քանի մեջբերում. 

02.04. 2018թ.

«Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է` վեր կաց և քայլիր...և ես, այսօր ինձ իրավունք եմ վերապահում` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ... ասել հայ ժողովրդին` վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես»:

20.11.2019թ.

«Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի` իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»:

3.03.2020

«…Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս…»։

Հիսուսի հետ իրեն համեմատելուց զատ Փաշինյանի վառ երևակայությունը հասել է նաև Պապ թագավորին:  Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի, բայց, ինչևէ, անդրադառնանք։ ՀՀ վարչապետը հայտարարել էր․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք, իսկ եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մեկ անգամ էլ Փաշինյանը հասցրել է Հռոմի Պապ լինել: Այսպես, 2019 թվականի դեկտեմբերին կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է՝ «Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:

Կարելի է երկար խոսել այն մասին, թե ինչու է Փաշինյանը նման զուգահեռներ անցկացնում: Կարելի է նաև ենթադրել, որ այդ զուգահեռները պատական չեն և տեղավորվում են Հայ առաքելական եկեղեցու, կրոնի և հավատքի դեմ այս քաղաքական թիմի կողմից իրականացվող արշավի տրամաբանության մեջ: Մյուս կողմից՝ գուցե Փաշինյանն արդեն կողմնորոշվի, թե ի վերջո ով է ինքը՝ Պապ թագավորը՞, Հիսուս Քրիստոսը՞, Հռոմի պապը՞: Հատկապես, որ մեր կողմից անցկացված համեմատականները գալիս են ապացուցելու, որ Փաշինյանը ոչ առաջին կերպարին է մոտ, ոչ առավել ևս՝ երկրորդ, երրորդի մասին էլ՝ կլռենք:

Հա­զար ան­գամ «մե­ղա քեզ, Տեր» ա­սե­լով՝ մեզ թույլ տանք հա­մե­մա­տել ու ար­ձա­նագ­րել՝ Քրիս­տոսն իր մո­լո­րյալ, ան­հա­վատ ու ի­րեն քար­կո­ծող զա­վակ­նե­րի հետ «պադ­վալ­նե­րում գտ­նե­լու ու վզ­նե­րից բռ­նե­լու» տո­նով չէր խո­սում, ասֆալտներին չէր փռում և խաչվեց հենց նրա համար, որ չէր ցանկանում հեղափոխական լինել և հեղափոխություն անել: 

Ինչ վերաբերվում է Պապ թագավորին, ապա ի գիտություն Փաշինյանի՝ Հայոց պատմության և ոչ մի դասագրքում Պապ թագավորը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, կամ առավել ևս հողատու, ճիշտ հակառակը՝ նշված է, որ նա խելամիտ ու հաստատակամ երիտասարդ թագավոր էր։ Օտար պատմիչներից Ամմիանոսը Պապին բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք՝ խելամիտ իշխողի։ Պապը երեք կարևոր ճակատամարտ է հաղթում՝ Գանձակի, Ատրպատականի և Ձիրավի։ Այլ խոսքով՝ Հայաստանի վերամիավորում է տեղի ունենում և կանխվում է Հայաստանին զրադաշտականության պարտադրումը: Նա Կարճ ժամանակում վերականգնում է Մեծ Հայքի պետության նախկին սահմանները։ Ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։ Բացի այդ, Պապը Հայ նոր կաթողիկոսին սկսում է ձեռնադրել Հայաստանում՝ դրանով բարձրացնելով Հայաստանի եկեղեցու դիրքը և ամրապնդելով եկեղեցու անկախությունը։

Դե իսկ հիմա ինքներդ կարող եք համեմատել և հպանցիկ համեմատությունից անգամ պարզ կդառնա, որ Փաշինյանը և իր թիմը գահը ստանձնելուց հետո արել են վերը թվարկածի տրամագծորեն հակառակը՝ թուլացրել են բանակը, թշնամուն են նվիրել մեր հայրենիք Արցախը՝ պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ հայաթափելով, պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական եկեղեցուն և այլն:

Ցավոք սրտի, պետք է փաստենք, որ այդպես էլ չլսեցինք վարչապետի ինստիտուտին վայել բառամթերք ու մտքեր, որոնք  հայ հասարակությունն այս օրհասական ու ծանր ճգնաժամային իրավիճակում պետք է լսեր և ընկալումով մոտենար: Իր ան­ձի շուրջ այս դե­գե­րում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, ո­րով­հետև այս 6 տար­վա ըն­թաց­քում Փա­շի­նյա­նը մշ­տա­պես նոր կեր­պար­նե­րի մեջ է փոր­ձում ի­րեն տե­ղա­վո­րել։ Բայց չի «խա­ղար­կում» ա­մե­նա­կարևո­րը՝ երկ­րի ի­րա­կան վար­չա­պե­տի, իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի դե­րը։ Պատ­ճառն ա­ռա­վել քան ակն­հայտ է։

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)
Ամենադիտված