ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց Տարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համար 

Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։

Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:

Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:

Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուսանկարում Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել էՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին
Ամենադիտված