Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ ՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակ Մի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել Բաբայան Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ) Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահ 

«Արևմուտքի՝ «չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն» ծրագիրը թևակոխում է իր վերջին փուլը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը առաջիկա տարիներին ԵՄ անդամ չի դառնալու: Եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ուրեմն, պետք է կատարի Թուրքիայի բոլոր պահանջները՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չպետք է գոյություն ունենա, լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդ: Գյուլնազ տատու հեքիաթներն են, թե մենք Եվրոպային պետք ենք, կամ Եվրոպան ի շահ մեզ կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եվրոպային պետք ենք հետևյալ խնդիրը լուծելու համար. նա նպատակ ունի խլել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ազդեցության ոլորտից, բայց, միևնույն ժամանակ, Եվրոպան Հայաստանը նվիրելու է թուրքադրբեջանական տանդեմին: Եվրոպան մեր տարածաշրջանում ավելի գլոբալ հարցեր է լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումից սպասելիքները, որի ժամանակ, ըստ իշխանության ներկայացուցիչների, քննարկվելու են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու և այլ հարցեր: Զրույցի այս հատվածում մեր զրուցակիցն անդրադառնում է Հայաստանում 2018 թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությանը:

«2018 թ.-ին Նիկոլին բերեցին իշխանության, 2020 թ.-ին նրա միջոցով հրահրեցին պատերազմ Ադրբեջանի դեմ, իսկ պատերազմը Նիկոլի դիտավորյալ հրահրմամբ պատերազմ էր, որովհետև նա քանդեց բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի նկատմամբ: Նիկոլը հիմա էլ դիտավորյալ հրահրում է Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հայտարարելով, որ, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանի տարածք են: Մինչդեռ 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան ստորագրել ենք 10 վերապահումով, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը չի ճանաչում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները՝ որպես միջպետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը կեղծիքներով, մանիպուլ յացիաներով և ստերով փորձում է այս հասարակությանը կերակրել այն ստով, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, և պետք է դրանք հետ տանք: Այդ հայտարարությունը դիտավորյալ անելով՝ թույլ է տալիս, որ Ադրբեջանն օրինական ձևաչափով հարձակվի Հայաստանի վրա: Իսկ հետաքրքիր է՝ կապիտուլ յանտ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի՞ է Ադրբեջանից հետ բերել այն տարածքները, որոնք կորցրել ենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Տավուշի մարզի տարածքներից, Արծվաշենը, կամ այն տարածքները, որոնք նա դիտավորյալ պատերազմների քողի տակ նվիրել է Ադրբեջանին՝ Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդ և Տեղ գյուղերի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի և այլ հատվածներ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը՝ հավելում է՝ դա նույն «կապիկությունն է լինելու», ինչ եղավ Գրանադայում:«Կկանչեն այս անձնավորությանը հանդիպման, հետն ինչ-որ՝ իրենցից ոչինչ չներկայացնող փաստաթղթեր կստորագրեն, թոզ կփչեն հայաստանյան հասարակության զգալի մասի աչքերին, ցույց կտան, որ իբր ԵՄ-ի ու Արևմուտքի համար շատ կարևոր գործընկեր ենք: Իրականում ԵՄ-ն ունի ծրագիր. «չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն» ծրագիրը թևակոխում է իր վերջին փուլը: Հայաստանի Հանրապետությունը դարձնելու են թուրքական ազդեցության գոտի, դրանից հետո Թուրքիային օգտագործելու են Ռուսաստանի դեմ գլոբալ և մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար: Թուրքիան իր ծառայություններն Արևմուտքին անվճար չի մատուցելու, նա պահանջել է Հայաստանը:

Արևմուտքը տեսել է, որ հայաստանյան հասարակությունն ականջահաճո զառանցանքների վրա ոգևորվող հասարակություն է, ինչպես եղել է 20- րդ դարի սկզբին, այդպես էլ մնացել է 21-րդ դարի սկզբին: Հիմա այդ մեթոդներով, խաբելով հայերին՝ առաջ է գնում: Խաբեության առաջին ու ամենավառ ապացույցը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումն է, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ համաձայնել է Արցախը նվիրել Ադրբեջանին, այդ այլանդակության քավորը եղել են ԵԽ նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք պատասխանատու են հայերի՝ Արցախում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանության համար: Հիմա Արևմուտքը մտնում է վերջնական փուլ՝ հայերին համոզելով, թե իբր Հայաստանն իրենից այնքան կարևոր բան է ներկայացնում, որ կարող է դառնալ ԵՄ անդամ: Եվրոպացիների համար Հայաստանից հազարապատիկ ավելի կարևոր Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ անդամ չեն, էլ չխոսենք Թուրքիայի մասին»,-ասում է քաղաքագետը:

Նշվում է, որ այս հանդիպումն ունի տնտեսական շեշտադրումներ: «Մեր ապրանքների մեծ մասն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մեր բնակչության զգալի մասն ամեն տարի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, անցյալ տարվա չորս միլիարդ դոլար տրանսֆերտներից երեք միլիարդը եկել է Ռուսաստանից, հատկապես «Միր» քարտերով, որոնց գործունեությունն ապրիլի մեկից կասեցված է ՀՀ բոլոր բանկերում, բացի ՎՏԲ բանկից: Եվրոպացիները հասկանում են, որ ինչ-որ թուլափայ բան պետք է շպրտեն Նիկոլի իշխանությանը, որպեսզի սա էլ հասարակությանը կաշառի: Եվրոպացիները տեսնում են, որ հայաստանյան հասարակության ինչ-որ հատվածի համար ամենակարևորը ստամոքսն է, ինչ հայրենասիրություն, պատմական հողեր կամ պետական մտածելակերպ...

Դրա վառ օրինակը Նիկոլն ու նրա իշխանությունն է: 1992 թ.-ից Արցախի շուրջ բանակցություններ են տեղի ունենում, երբեք չիմացանք, որ նույնիսկ Ադրբեջանի չորս նախագահից որևէ մեկը հայտարարի, թե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ մասին առաջինը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնում զմռսված Նիկոլ Փաշինյանը: Կամ՝ Ադրբեջանը բարձրաձայն հայտարարեր, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները և պետք է վերադարձնի: Որովհետև Հայաստանը պատասխանելու էր՝ դուք էլ մեր տարածքները հետ տվեք: Հիմա շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն: Հիմա ԵՄ-ն կփորձի ինչ-որ ժամանակահատվածի կտրվածքով հայերին կաշառել, լիովին կտրել Ռուսաստանից՝ հաշվի առնելով, թե սոցիալ-տնտեսական առումով ինչ հետևանքներ կունենա Հայաստանի հասարակության համար Ռուսաստանի հետ առճակատումը: Իսկ վերջում ասելու են՝ վերջ, անցնում ես Թուրքիայի տիրապետության տակ: Այն, ինչ ստացվեց 20-րդ դարի սկզբին, Նիկոլի և նրա դավաճանախմբի անդամների ձեռամբ, ենթադրաբար, կստացվի հիմա:Հայ հասարակությունը պետք է հասկանա՝ ոչ մի ձևաչափով պետք չենք ու հետաքրքիր չենք Եվրոպային»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հասարակությունը վստահության քվե կտա՞ գերցածր վարկանիշ ունեցող, ժողովրդականությունը կորցրած, 2021 թ.-ի ընտրություններից հետո որևէ խոստում չկատարած Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին: Որպես օրինակ՝ հասարակության դժգոհության ու անտարբերության ցուցիչ ներկայացվում է Երևանի ավագանու ընտրությունները: «Եթե լինեն ընտրություններ, այս անգամ նա դրանք պարտադիր կկեղծի: Միայն Երևանի ավագանու ընտրությունները չեն ցուցիչ, որ Նիկոլը չունի հասարակության լայն շերտերի վստահությունը: Նա իրեն կոչում է ժողովրդի կողմից ընտրված, բայց, որպես պատմաբան ու վերլուծաբան, որը հատկապես զբաղվում է Եվրոպայի և Ամերիկայի երկրների նորագույն պատմության շրջանով, պետք է նշեմ, որ ժողովրդավարական երկրներում ընտրությունները լիովին կայացած են համարվում, և քաղաքական գործիչն էլ իրեն կարող է անվանել ժողովրդի կողմից ընտրված, եթե ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների 51 տոկոսից ոչ պակասը, իսկ հաղթանակած քաղաքական ուժը ստանում է հիսուն տոկոսից ավելի ձայն:

Նիկոլի պարագայում 2021 թ.-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների ընդամենը 47 տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ 53 տոկոսը բոյկոտել է ընտրությունները: Նիկոլն ընտրվել է համընդհանուր ընտրություններին պարզ փոքրամասնության մասնակցելու արդյունքում: Քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները համարում եմ Նիկոլի հաղթանակը: Այս անձնավորությանը հաջողվեց մարգինալացնել ամբողջ քաղաքական դաշտը: Կարողացավ այնպես անել, որ վեց տարվա ընթացքում իր բոլոր մեղքերը բարդեց ընդդիմության վրա: Ընդդիմությունը, չկարողանալով համապատասխան մեթոդներով արձագանքել և հակադարձել Նիկոլին, շատ դեպքերում վարկաբեկվեց հասարակության աչքերում:

Նիկոլը հասավ ամենակարևոր խնդրի լուծմանը՝ թույլ չտվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում ծնվեն նոր քաղաքական ուժեր և լիդերներ: Այդ հակասությունների հիման վրա է նա կարողանում պահպանել իշխանությունը: Ցավով պետք է արձանագրեմ, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ հասարակության զգալի մասն այդ խայծը կերավ: Հայաստանյան հասարակության զգալի մասի շրջանում պետական մտածելակերպի բացակայությունը բերում է պետության կործանմանը: Մարդիկ չեն կարող մի կողմ դնել իրենց հակակրանքը «նախկինների» նկատմամբ, ու չնայած հասկանալով, որ Նիկոլը երկիրը տանում է կործանման, միևնույնն է, դեռ խաղում են «նախկին-ներկա» խաղը, որը նրանց իջեցված է Նիկոլի կողմից: Ընդդիմադիր դաշտում որոշ քաղաքական գործիչներ, լիդերներ, դիտավորյալ առաջ տանելով թեզը, թե իրենք դեմ են և՛ նախկիններին, և՛ Նիկոլին, փաստացի պաշտպանում են Նիկոլի իշխանությանը, որովհետև այդ թեզից օգտվում է միայն Նիկոլի իշխանությունը:

«Նախկիններին» դեմ լինելով՝ իրենք գրեթե ոչինչ չեն անում, որ Նիկոլը զրկվի իշխանությունից: Այդ կարգախոսով առաջնորդվելով՝ փաստացի օգնում են Նիկոլին մնալ իշխանության, ավելի շատ վարկաբեկելով «նախկիններին» և ընդդիմադիրներին՝ դրանով օգուտ են տալիս, որ Նիկոլը մնա իշխանության: Վեց տարի է, ինչ «նախկինները» չկան, բայց Նիկոլը կա: Իրենց վարած քաղաքական գիծն այս վեց տարվա ընթացքում ցույց տվեց իր սնանկությունը»,-հավելում է քաղաքագետը: Իշխանական քաղաքական թիմի ներսում կարծես ևս անհանգիստ են: «Նիկոլ Փաշինյանը, լինելով վախկոտ, թույլ չի տալիս, որ իր թիմում որևիցե մեկն ուժեղ դիրքեր ունենա: Եթե տեսնում է, որ մեկն ուժեղանում է, նույն րոպեին դրան հակակշիռ ինչ-որ մեկին է բերում առաջ և սկսում է դրա միջոցով վարկաբեկել: Նիկոլը հիմնականում գնահատում է այն մարդկանց, որոնք ինքնախայտառակվելով պաշտպանում են իր քաղաքական գիծը՝ Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան, Արմեն Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, Արփի Դավոյան: Նրանք ինքնախայտառակվելով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը կապիտուլ յանտ Նիկոլին և նրա իշխանությանը»,- եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայի սրտի, հոգու ամենաերջանիկ օրերից մեկն է լինելու. այսպես գնալու ենք դեպի Արցախ. Գայա Արզումանյան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են ԵրևանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Ստոլտենբերգ ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակՄի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է վերանվաճենք մեր երկիրը, որ հայելու մեջ նայելիս ճանաչենք ինքներս մեզ. Նարե ՆավասարդյանՈղջույններս նախկին թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանին. ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել ԲաբայանՇատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ)Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄեր ամոթն ա, որ մեր տղերքը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում են. Շարմազանով (տեսանյութ)Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք մասնակցենք սրբազան երթին․ Գասպարյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Դեպի Երևան երթը շարունակվում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի2018 թվականի մայիսից չի եղել մի օր, որ հանրապետականը չպայքարի,մեր գաղափարն է՝ Հայաստանը ազատել նիկոլիզմից. Շարմազանով (տեսանյութ)Ռաֆահին Իսրայելի հարձակման հետևանքով` զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը Որո՞նք են մեր պահանջները. այսօր կլսեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ճիշտ գործելու դեպքում շարժումը կհաջողի. Փաշինյանը վարում է անգլուխ քաղաքականություն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԳոնե մեր երեխաներիի հոգիները մի քիչ հանգստանան վերևում, մենք մեր երեխաներին հայրենիք ենք պարտք. զոհվածի հայր (տեսանյութ)Նիկոլ, քեզ ռացիոնալ առաջարկ եմ անում. հրաժարվում ես քեզ պաշտպանող ոստիկաններից ու քեզ շրջապատում ես բետոնե սյուներով. Նաիրա ԶոհրաբյանԻրենք մեր երեխաներին դիտմամբ սպանեցին. ոստիկանի հայր եմ (տեսանյութ)ՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Վիտալի Բալասանյանը, Սիսական ջոկատի հրամանատարը և բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ սպասում են Սրբազանին (լուսանկարներ)Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Սրբազան (տեսանյութ)Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՄենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. ՊուտինՄեր պայքարը մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինելու համար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. ԿոնջորյանՈւՂԻՂ. Մայիսյան Եռատոնը՝ Հաղթանակի ԶբոսայգումՀերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն ՍարգսյանԲագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ)Մեր երեխեքին հայրենիք ենք պարտք. հոգեկան հիվանդը բոլորիս դարձրեց հոգեկան. զոհվածների ծնողներ (տեսանյութ)Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանինԿարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը. ՈւՂԻՂԵվ Դավիս, և այն տղաների համար եմ լինելու Հրապարակում, ովքեր զոհվեցին ինչ-որ մեկի կամքով. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)Մարդկանց հորդորում եմ մոռանալ իրենց վախերն ու կասկածները, կանգնել պետականության կողքին. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Թող Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի և մեր երկրի. Հասմիկ ՊողոսյանԱղոթում եմ Աստծուն չարը մեզանից հեռացնի. քաղաքացիՌուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին. Զախարովա
Ամենադիտված