ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի
ՍպորտՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:
Հայաստանը ևս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս կա ևս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: