20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան Բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ է 

Սոչիում տեղի կունենա Հայ-Ռուսական հումանիտար երկխոսության «Հերոսական բալլադ» երեկոն

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի առիթով ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Սոչիի հայերի միությունը համատեղ անց են կացնում Հայ-Ռուսական հումանիտար երկխոսության «Հերոսական բալլադ» երեկոն։ Այն տեղի կունենա ապրիլի 15-ին Սոչիի Ձմեռային թատրոնում։

Երեկոյի ընթացքում դրա կազմակերպիչները կներկայացնեն իրենց պատկերացումները հասարակական դիվանագիտության միջոցով հայ և ռուս ժողովուրդների միջև հումանիտար երկխոսության և համագործակցության նշանակությունը միջպետական հարաբերություններում փոխըմբռնման ապահովման և զարգացման գործում։ Կհրապարակվեն նաև երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձներ պետական հաստատություններից։

Միջոցառման գեղարվեստական մասում Կուբանի սիմֆոնիկ նվագախումբը և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսանդր Գինդինը կկատարեն ստեղծագործություններ դաշնամուրի և նվագածմբի համար․ Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» և Սերգեյ Ռախմանինովի երկրորդ համերգը։  Իսկ ՌԴ վաստակավոր արտիստուհի Ալիսա Գիցբան (սոպրանո) կներկայացնի եվրոպական հայտնի կոմպոզիտորների օպերային ստեղծագործություններ։

 Ըստ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, պատահական չէ, որ ձեռնարկը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական տարեդարձին։

«Իհարկե, հայ-ռուսական փոխհարաբերությունները ունեն բազմադարյա պատմություն, բայց հենց 1992 թվականի ապրիլի 3-ին են դրանք բերվել միջպետական մակարդակի, միջազգային իրավունքի սուբյեկտների իրավահավասար հարաբերությունների մակարդակի։ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները հենվում են աշխարհաքաղաքական շահերի և իրավա-պայմանագրային բազայի վրա, որոնք արտացոլում են պետությունների քաղաքական շահերը և բավարարում են մեր հասարակությունների սոցիալական և մշակութային կարիքները։

Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտներ են, որոնք իրենց պրագմատիկ շահերն ուեն, այլ նաև մեծ պատմական ժառանգությամբ օժտված յուրահատուկ քաղաքակրթություններ։

Հատկապես միջազգային հարաբերությունների ներկա պայմաններում, երբ մի շարք գործոնների ազդեցությամբ պաշտոնական մակարդակներում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացել են ճգնաժամային երևույթներ, կա անհրաժեշտություն՝ հենվելով նաև հարուստ պատմա-մշակութային ժառանգության վրա, ուժեղացնելու հասարակական երկխոսության մեխանիզմները և կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի այն ամբողջովին համապատասխանի իր նշանակությանը և ավելի համոզիչ լինի։

Ուստի լիովին օրինաչափ է, որ «Հերոսական բալլադ» ձեռնարկը, որը կրում է խորհրդահայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի համանուն ստեղծագործության անվանումը, տեղի է ունենում հասարակական դիվանագիտության նախաձեռնությամբ, համդիսանում է հասարակական դիվանագիտության և բարձր արվեստի համադրություն», - նշել է Յուրի Նավոյանը։  

Ավելացնենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախատեսմամբ, Հայ-Ռուսական հումանիտար երկխոսության «Հերոսական բալլադ» ձեռնարկի անցկացումը պարբերական բնույթ կկրի և տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ երկու երկրների տարբեր կոլեկտիվների և արտիստների մասնակցությամբ։

Այս ծրագիրը մեկնարկել է   2021 մարտի 18-ին, երբ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցաբար այն անց է կացրել Երևանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։  

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ էԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Գործ կունենանք հանցավոր իշխանության հետ, եթե վաղը սահմանազատման գործողություններ լինեն. Սրբազան (տեսանյութ)Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՍրբազանՉնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ)Ոքան բիրտ ուժ կիրառեք, այնքան շատ ենք ակցիա անելու. Դանիելյան (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում էՊարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է (տեսանյութ)Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիՕկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում (ուղիղ)Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ Վարդան Մինասյանը միացել է Սրբազան պայքարին․Նրան ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներինՀայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը«Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ ԲորտնիկովՄեծ հիասթափություն եմ ապրել իմ որոշ նախկին ուսանողներից․Գագիկ ՂազինյանԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրելԴոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Սրբազանը մետրոյում շփվել է քաղաքացիների հետ (տեսանյութ)Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ քան երբևէ․ Վ․ Մարտիրոսյան Ադրբեջանի Գյոյչայի շրջանը հեղեղվել է կեղտաջրերով (տեսանյութ)Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը Կիմ Չեն Ընը միջուկային գիտնականների համար հատուկ քաղաք է կառուցել, որից հեռանալն արգելվում էՀուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. Փաշինյան«Կարմիրբերետավորները» ծեծելով կոտրել են ցուցարարի ոտքը. հայտարարությունՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառով Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Ծառուկյան
Ամենադիտված