ՉԼ-ի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Աստծով». Երգ՝ նվիրված «Սրբազան պայքարին» Լավ, նյեուժելի՞ էսքան Կռեմլի ագենտով մի բան չպիտի կարողանանք անենք. Ռուբեն Մխիթարյան «Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am «Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում «Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել «Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են 

ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թող Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի և մեր երկրի. Հասմիկ ՊողոսյանԱղոթում եմ Աստծուն չարը մեզանից հեռացնի. քաղաքացիՌուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին. ԶախարովաՄեր Հայրենիքը ստի թագավորության պատճառով կորցնում ենք. Անդրե (տեսանյութ)Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունըՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՉԼ-ի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-նՎարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի ԲաղդասարյանԱՄՆ-ի հայությունն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից շնորհավորում են Մայիսի 9-ը և հայտնում, որ այսօր չեն աշխատելուԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»ՈՒՂԻՂ. Պայքարը մոտենում է Երևանին. օր 6-րդ Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ ՍարգսյանԵս ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ներիր ինձ, Շուշի. Արշավիր ՂարամյանՇնորհավոր Մայիսի 9․ Ռոբերտ ՔոչարյանՕրվա խորհուրդ. Մայիսի 9Դեպի Աբովյան, շարժման մասնակիցներին ողջունում են բազմաթիվ քաղաքացիներ (տեսանյութ)Իշխանությունը սկսել է չափի զգացում ունենալ․ Միքայել Սրբազանը Փաշինյանի ասուլիսի և Ալեն Սիմոնյանի մասին Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքՀայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից ինչքան «նարկոբարոն» և «կրիմինալ» կա, հավաքվել, եկել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Աստծով». Երգ՝ նվիրված «Սրբազան պայքարին»Լավ, նյեուժելի՞ էսքան Կռեմլի ագենտով մի բան չպիտի կարողանանք անենք. Ռուբեն Մխիթարյան«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասինԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ ՓաշինյանինԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ)Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ)Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղ
Ամենադիտված