Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Բագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ Civilnet Բերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան 

«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)
Ամենադիտված