ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 

«Հրապարակ». Եթե ուզում եք մեր երկիրը լավ վիճակում լինի, ուրեմն ինձ վստահեք

Հայկական Մամուլ

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:

- Սրբազան, տեղեկացանք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվել, ի՞նչ նախաձեռնություն է, ի՞նչ նպատակով է կյանքի կոչվել: Անվանումից կարող ենք ենթադրել, որ փորձելու եք կանխել իշխանության ապազգային գործողությունները:

- Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են արվում` բավականին կարեւոր: Զուտ խորհրդապահական իմաստով չեմ ցանկանում հիմա շատ բան ասել, այն, ինչ պաշտոնապես հրապարակվում է, դա է, մինչ կգա ժամը, ամեն ինչ կասեմ:

- Իսկ նպատակի մասին չե՞ք խոսի:

- Դե, եթե նպատակի մասին ասեմ` վերջ…

- Ինչո՞ւ, իշխանափոխության ծրագի՞ր է դա:

- Չէ, ի՞նչ իշխանափոխություն, իշխանություն ե՞րբ է եղել, որ հիմա էլ փոխենք:

- Դե ֆակտո նրանք իշխանություն են:

- Առաջին փուլում նման խնդիր դրված չէ: Եթե ուզում եք, որ մեր երկիրը լավ վիճակում լինի, ուրեմն ինձ վստահեք:

- Իսկ ովքե՞ր են ներգրավված նախաձեռնության կազմում:

- Մեր տավուշցիները` բոլորը Տավուշից են:

- Ասում են՝ նման նախաձեռնություններ նաեւ այլ մարզերում են լինելու` Սյունիք, Գեղարքունիք եւ այլն:

- Հնարավոր է: Ցանկանում ենք, որ այդպես լինի:

- Սա կոնկրետ ո՞ւմ նախաձեռնությունն է, անձամբ Ձե՞ր, թե՞ Մայր Աթոռի:

- Սա տավուշցիների նախաձեռնությունն է:

- Բայց, փաստորեն, Դուք Ձեզ վրա նման պատասխանատվություն եք վերցրել: Ի՞նչը դրդեց եկեղեցուն՝ այդ ծանր բեռն իր ուսերին վերցնել:

- Այստեղ եկեղեցու հարց չկա: Եթե ինչ-որ բան չանենք, վաղն ինքներս մեզ դատապարտելու ենք, որ ոչինչ չարեցինք: Ի՞նչ եղավ Արցախի ճակատագիրը, մենք հիմա բոլորս այդ մեղքի ու արյան մեջ ենք ապրում: Արդեն ոչ մի նշանակություն չունի` ովքեր ենք, որ կառույցից ենք, կարեւորը՝ մեր հայրենիքն է, մեր կյանքը: Մեր ունեցած կյանքը պետք է հնարավորինս պատվով ապրենք: Մեր նոր շարժման առաջնորդությունը «Պատիվ եւ հայրենիք» է կոչվում:

- Բայց եթե իշխանությունն իր բանակով, պետական կառույցներով դեմ է սեփական ժողովրդին, անհատներն, ապա ի՞նչ կարող են անել: Բանը հասել է նրան, որ ոսկեպարցի մի տարեց կին ասում է` հրացանը կվերցնեմ, կգնամ, իմ գյուղը կպաշտպանեմ:

- Դե, մարդիկ զգացմունքային են, դա նորմալ է: Ամեն դեպքում, այս հարցին եկեք շատ ռեալիստաբար չմոտենանք: Բոլորն էլ գիտեն, որ այս իշխանությունը սխալ է, ու մարդիկ, ամեն մեկը՝ յուրովի, ցանկանում է իր ձեւով արտահայտվել, իր դժգոհությունը հայտնել:

- Բայց ի՞նչ կարող են անել առանձին անհատները, երբ զինված ուժերը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին:

- Չի կարող այդպես լինել:

- Բայց փաստ է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է հողեր հանձնելու մասին:

- Մենք գերագույն գլխավոր հրամանատար չունենք:

- Դե ֆակտո ունենք, ի դեպ` կարող է նաեւ ամեն րոպե մի թղթի տակ ստորագրել ու հանձնել գյուղերը:

- Դե, ամեն ինչ միայն ստորագրությամբ չէ:

- Տավուշում այս օրերին ի՞նչ իրավիճակ է:

- Մարդիկ հավաքվում են: Ամսի 13-ին, ժամը 2-ին Ոսկեպարում մեծ հավաք ենք նախատեսել:

- Իսկ տեղյակ չե՞ք՝ Փաշինյանը երբ է կրկին այցելելու Ոսկեպար:

- Տեղյակ չեմ, նախորդ անգամ էլ 30 րոպե առաջ էի տեղեկացել:

- Տավուշի մարզն ամենաիշխանական մարզերից է, այստեղ գերակշռում են Փաշինյանի աջակիցները, որովհետեւ ինքն Իջեւանից է, հիմա, այս օրերին ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Չէի ասի, թե իշխանականները շատ են, ոչ մի նման խնդիր չկա: Վերջին դեպքերն ամեն դեպքում մարդկանց մտահոգությունները շատացրել են, շատացել է նաեւ պատրաստակամությունն ու հայրենիքի զգացողությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30
Ամենադիտված