ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան (օր 5) Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել Սրբազանը 

Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաև որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում

Քաղաքական

Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Երկու երկրների ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ կրում: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի հետ հանդիպմանը:

Ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Խաչատուր Սուքիասյանը, Ագնեսա Խամոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Իրինա Գասպարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Վաղարշակ Հակոբյանը, խոսելով ոլորտային արդյունավետ համագործակցության մասին, նշել է. «Մեզ համար շատ կարեւոր եւ հեռանկարային է համագործակցությունը պաշտպանության, անվտանգության եւ ՏՏ բնագավառներում»:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են տնտեսական հարաբերություններն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: Նշվել է, որ երկրների միջեւ 2023 թվականի առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 21,3 տոկոսով:

Անդրադառնալով ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին` Վաղարշակ Հակոբյանը նշել է. «Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաեւ որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում: Սա մեզ համար կարեւոր է, եւ մենք կանենք ամեն ինչ` համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում երկկողմ պարբերաբար շփումները, փոխայցերը:

Դեսպանը նշել է, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները կայուն զարգացել են, սերտացել են ժողովուրդների միջեւ կապերը: Ֆան Յոնի խոսքով երկկողմ գործակցության շնորհիվ հնարավոր է եղել տարբեր ոլորտներում հասնել լավ արդյունքների: «Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ համագործակցությունը եւ ամեն ինչ կանենք` նպաստելու երկու երկրների խորհրդարանականների միջեւ ուղիղ համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է հյուրը:

Նա եւս խոսել է ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: «Չինաստանը նպաստում է կանաչ տնտեսության զարգացմանը եւ պատրաստ է ներկայացնել բարեկամ երկրներին այդ փորձը»,- ասել է դեսպանը:

Հայ խորհրդարանականները խոսել են, մասնավորապես, առեւտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացման անհրաժեշտությունից:

Հանդիպման մասնակիցները երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան ԴանիելյանՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ ԴանիելյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան (օր 5)Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. ՄարտիրոսյանԻմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան ՕհանյանՄենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբՄայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն
Ամենադիտված