Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել Սրբազանը «Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» 

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը մեր երկրին վստահելու համար:

«Մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում խաղերի անցկացման այս կարևոր հանձնառությանը. կանենք հնարավորը, որպեսզի Հայաստանում 2027 թվականին կայանալիք խաղերը դառնան լավագույնը մրցաշարի անցկացման պատմության մեջ՝ կազմակերպման և որակի առումով: Այս գործում շատ կարևոր են նաև Ձեր աջակցությունը և ուղղորդումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են խաղերի կազմակերպման նպատակով ազգային և տեխնիկական կոմիտեների ստեղծմանը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներին: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 5-օրյա այցի շրջանակում այցելել են մարզական ու մշակութային մի շարք հաստատություններ, հանդիպել տարբեր մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, քննարկել մարզաձևերի անցկացման կազմակերպչական հարցերը։

ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը: Քննարկվել են մասնակիցների կեցությունը, տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև խաղերի հեռարձակմանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ անդրադարձ է կատարվել նաև կամավորների ներգրավմանը` նշելով, որ այդ աշխատանքներում կընդգրկվեն բուհերի և ավագ դպրոցների ֆրանսախոս սովորողները: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ֆրանսերենով ուսուցում իրականացնող կրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը:

Նշենք՝ հունիսի վերջին Փարիզում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետությանը վերադարձված 2 հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին․ դատախազությունՓոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգումԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբՄայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա
Ամենադիտված