«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազ Լոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը 

Արևմուտքը Փաշինյանի վրայից «մաքրում» է Արցախի հանձնման մեղավորությունը

Վերլուծական

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ «Nations in Transit 2024» զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: 

Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»: Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»:

Գաղտնիք չէ, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպի կողմից և այս զեկույցը լավագույնս ի ցույց է դնում այն նարատիվները, որոնք Վաշինգտոնը վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում է: Զեկույցի գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրելն է և Արցախի հանձնման այլ մեղավորների նշանակումը: Այդ մեղավորները, ինչպես տեսնում ենք, ավտորիտար Ալիևն էր, իհարկե ռուսները և  Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը: Ընդ որում, զեկույցում առկա է նաև կշտամբանք ԵՄ–ի հանդեպ․ «Freedom House»-ը եվրոպացիներին մեղադրում է Ալիևի դեմ սանկցիաներ կիրառելուց հրաժարվելու մեջ, կարծես ԱՄՆ-ն ինքն արդեն սանկցիաներով խեղդամահ է արել Բաքվի վարչակարգին:  Այս զեկույցը Փաշինյանի արևմտյան կուրատորների՝ Արցախի վերջնական հանձնումը ռուսական կողմի գրպանը գցելու հերթական փորձն է, նրանք, անշուշտ, մոռանում են հիշատակել, թե՛ այն հանգամանքը, որ Պրահայում Փաշինյանը փաստացի ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում, թե՛ այն, որ վերջինս պարբերաբար հղում էր անում Ալմա-Աթայի հռչակագրին՝ դրանով իսկ ազատելով Բաքվի ձեռքերը նոր ագրեսիայի համար: Մոռանում են նաև հիշատակել, որ Արցախի պաշտպանության համակարգի փլուզման պատճառներից մեկն էլ այն էր, որ Երևանը որևէ կերպ չաջակցեց ադրբեջանցի ագրեսորի դեմ կենաց-մահու կռիվ տվող արցախցիներին:

Ինչպես պարզ է դառնում այս զեկույցից՝ բոլորը մեղավոր են և բոլորը պատասխանատու, բացի՝ Արևմուտքի սրտի ժողովրդավար լիդեր Նիկոլ Փաշինյանից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից
Ամենադիտված