Հանրապետության հրապարակն այս պահին` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ժամանել է Հանրապետության հրապարակ (տեսանյութ) Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ոստիկանները փակել են Աբովյան քաղաքի գլխավոր մայրուղուն կապող ճանապարհները (տեսանյութ) Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՈՒՂԻՂ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին 

Առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Քաղաքական

Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Բաքոյանն օրենքում փոփոխությունը պայմանավորում է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակների կողմից այս մարդկային աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ:

Պատգամավորը նշեց, որ վերջին ժամանակահատվածում նոր թափ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: Աշխարհում արդեն 10-ից ավելի երկրներ, նաև միջազգային տարբեր կառույցներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ճանաչել են եզդիների ցեղասպանությունը:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում ներառելով 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանված ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի առաջնահերթությունը՝ մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները ևս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու մարդկության առջև ծառացած խնդիրներին և, մասնավորապես նշված օրը վշտակցեն իրենց հետ բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Իսկ եզդի ազգի ներկայացուցիչները կօգտվեն առավել արդյունավետ գործիքակազմից՝ նշելու 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասաց Բաքոյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ակնհայտ համարեց հայ և եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: «Ակնհայտ է, որ եզդի ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն: Ակնհայտ է հայ ժողովրդի, ՀՀ վերաբերմունքը ցեղասպանությանը: Եվ մենք մեր ուրույն տեղը պետք է ունենանք աշխարհում՝ ցեղասպանությունների կանխարգելման առումով»,-նշեց նա:

Բաքոյանն առաջարկեց Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից մեկին ԱԺ լիագումար նիստում նախագծի քննարկման շրջանակում տալ ելույթի հնարավորություն: Քվեարկությամբ որոշումը հավանություն ստացավ:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրապետության հրապարակն այս պահին` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Սիրելի'ս ի՞նչ նախկին-ներկա, իրենց սատանայական ցանցերը չեն գործում այլևս, մարդիկ պայքարում են (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ժամանել է Հանրապետության հրապարակ (տեսանյութ)Քաղբանտարկյալներին ազատությունից զրկելու ոչ մի պատճառ չկա․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ)Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան (տեսանյութ)Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրենԽոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ ՀայրապետյանՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանՄարդիկ ունեն հավաքներին մասնակցելու իրավունք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակումԴիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ)Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթինՈստիկանները փակել են Աբովյան քաղաքի գլխավոր մայրուղուն կապող ճանապարհները (տեսանյութ)Թակ տղուս պատերազմ էի ուղարկել, ընկերներ եմ կորցրել, ու անիմա՞ստ, չի կարող տենց լինել (տեսանյութ)Հողը դղրդում էր, կրակում էին ամեն տեղից, հորեղբայրս մասնակցել է Բեռլինի գրավմանը. քաղաքացու հուշերը (տեսանյութ)Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակումՍրբազան, սրբազան. երեխաները ողջունում են Բագրատ Սրբազանին ու նրա հետ ֆուտբոլ խաղում (տեսանյութ)Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր ԱվետիսյանինՃանապարհ փակած Արշակյանը կրկնում է` դա վատ բան է (տեսանյութ)Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում. Հարութ Սասունյան Եկեղեցու դեմ մարտնչողն ինքն իր դեմ է մարտնչում. Տեր Մեսրոպ քահանա Արամյան (տեսանյութ)Երթի մասնակիցներից շատերը կրում են արցախյան պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարներով շապիկներԻրանում «Կաննի» կինոփառատոնին մասնակցած ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման և մտրակի հարվածներիՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակինՁեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ումԼոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը«Երկիրը Նիկոլից պետք է ազատենք, այստեղ կուսակցական պայքար չկա, պետք է Սրբազանին միանանք» (տեսանյութ) Հանկարծ հիշել են, որ երկրում բացի փողից ու սպառնալիքներից, ուրիշ արժեքներ էլ կան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՀայի սրտի, հոգու ամենաերջանիկ օրերից մեկն է լինելու. այսպես գնալու ենք դեպի Արցախ. Գայա Արզումանյան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են ԵրևանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Ստոլտենբերգ ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակՄի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է վերանվաճենք մեր երկիրը, որ հայելու մեջ նայելիս ճանաչենք ինքներս մեզ. Նարե ՆավասարդյանՈղջույններս նախկին թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանին. ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել ԲաբայանՇատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված