Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ Պրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ) ՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե» ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում 

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

Քաղաքական

Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման հենակետային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Խորհրդի անդամները քննարկել են Ուզբեկստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված հարցեր, ԱՊՀ միջազգային երիտասարդական քաղաքականության ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների ծրագիրը, ԱՊՀ մասնակից պետություններում «2024 թվականը՝ ԱՊՀ կամավորական տարի» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքներում իրականացվող միջոցառումները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև 2026 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում նախատեսվող միջոցառումներին։ Նիստի ընթացքում ընդունվել են նաև մի շարք որոշումներ. հաստատվել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտի բարեփոխումները, որոնք ընդգրկում են օրենսդրական մշակումների, ինչպես նաև ենթակառուցվածքների և միջավայրի բարելավման աշխատանքներ՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը և հնարավորությունների ընդլայնմանը։ Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև նշել, որ կառույցների զարգացման շատ ծրագրեր հասանելի են դարձել երիտասարդական պորտալի և այլ ռեսուրսների միջոցով ինչպես ՀՀ երիտասարդներին, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող թե՛ հայ, թե՛ օտարերկրյա երիտասարդներին։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք երիտասարդական միջոցառումների և ծրագրերի՝ ընդգծելով, մասնավորապես, մեդիագրագիտության, կիբեռգրագիտության, ֆինանսական գրագիտության և կամավորության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնց 2024 թվականին մասնակցության հնարավորություն ունեն նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդները։

Խորհրդի անդամները մասնակցել են Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման բացման արարողությանը, հանդիպել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողովի մասնակիցների հետ, ծանոթացել Տաշքենդում գործող մի շարք երիտասարդական կառույցների գործունեությանը։

Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդը ստեղծվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին՝ համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համագործակցության համաձայնագրի։ Ներկայում խորհրդին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԷրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում. Վլադիմիր ՄարտիրոսյանՀանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՍոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի. ՀՌՀԼծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանքԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետՑանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ Որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)«Շողակաթ» Հ/Ը կա, պետական փողերով էդ ու՞մ ա պատկանում», «Մայր Աթոռն է ֆինանսավորում, խնդիրներ ունի» (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի լավ է լինելու. ՀովհաննիսյանՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին
Ամենադիտված