Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Բագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ Civilnet Բերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ) 

Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել․ Դատախազություն

Իրավունք

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:

Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:

 Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:  

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

 Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:

Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել
Ամենադիտված