Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ) «Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու ՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» 

ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության դրամի զգալի արժևորում է գրանցվել 2024 թ. մարտին՝ տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվել է 2.7 տոկոսով:

Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Միջազգային պահուստները շարունակել են նվազել` 2023 թ. վերջի դրությամբ արձանագրված 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարից իջնելով 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի` մարտին՝ այս կերպ ներմուծման ծածկույթը հասցնելով 2.6 ամսի:

«2024 թ. փետրվարին գրանցվել է բյուջեի 64.9 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Տարեսկզբից մինչ օրս գրանցված հաշվեկշռում գրանցվել է 3.8 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը պայմանավորված է հունվարին բյուջեի գերազանցված կատարողականով: Հարկային մուտքերը փետրվարին ավելացել են 9.5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի և եկամտային հարկի հավաքագրումների ավելացմամբ (երկուսն ել ավելացել են 13.5 տոկոսով ՆՏՆԺՀ): Ծախսերն ավելացել են 34.7 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի գրեթե հնգապատիկ ավելացմամբ (կրկնապատկվել են հատկացումները պաշտպանական ոլորտին) և փախստականներին օգնելու նպատակով սոցիալական ոլորտին հատկացումների 47 տոկոս ավելացմամբ»,–ասված է ամփոփագրում:

Համաշխարհային բանկի ամփոփագրում նաև նշվում է, որ մարտին գրանցվել է գների 1.2 տոկոս անկում: Սա պայմանավորված է եղել պարենային գների 5.6 տոկոս անկմամբ: Բանկից նշում են՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները` 25 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.5 տոկոսի) տնօրենների խորհրդի մարտի 12-ի նիստում:  

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ամփոփագրում ընդգծվում է, որ արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման բարձր ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2024 թ. փետրվարին բարձրացել են մինչև 191.3 տոկոս, ինչը պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների իննապատիկ ավելացմամբ,  ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված է ոսկու, թանկարժեք զարդերի և թանկարժեք քարեր պարունակող մասերի արտահանմամբ:

«Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման մասնաբաժինն արտահանման ընդհանուր կազմում ավելացել է` 2023 թ. փետրվարի 25 տոկոս ցուցանիշից հասնելով 75 տոկոսի 2024 թ. փետրվարին: Այս բացառիկ աճը կարող է մի շարք գործոնների արդյունք լինել, այդ թվում` թանկարժեք իրերի արտադրության ծավալների մեծացում, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված` վերաարտահանման ծավալների ավելացում: Օգտակար հանածոների (այդ թվում` պղինձ) և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալները ևս ավելացել են՝ համապատասխանաբար 72 և 134 տոկոսով, և 11 տոկոսային կետով նպաստել են ընդհանուր աճին: Մնացած ապրանքային խմբերում արտահանման ծավալները կամ կրճատվել են, կամ աննշան են նպաստել արտահանման աճին: Հունվար-փետրվար ամիսներին արտահանման ընդհանուր ծավալներից 46.6 տոկոսի ուղղությունը եղել է ԱՄԷ-ն, և դա եղել է հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը գրեթե երկուսով կրճատվել է` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին հասնելով 20 տոկոսի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 51 տոկոսի համեմատ: Մյուս կողմից, Ռուսաստանը շարունակում է լինել ներմուծման գլխավոր աղբյուրը (58 տոկոս մասնաբաժին), որը փետրվարին աճել է 80 տոկոսով (ՆՏՆԺՀ): Սա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման ծավալների աճով: Այս ապրանքային խմբում զուտ արտահանումը փետրվարին կազմել է 400 միլիոն ԱՄՆ դոլար»,–նշվում է ամփոփագրում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՈւշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված