Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում Հունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարը ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ Bloomberg Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից Պայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ Սուրենյան 

Հարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվել

Տնտեսություն

Հարկային ոլորտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կոչված են դյուրացնելու մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը:

Հարկ վճարողների օրվա կապակցությամբ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում ապրիլի 19-ին կազմակերպած միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, անդրադարձավ կադաստրային արժեքի որոշման հետ կապված որոշ սահմանափակումների վերանայմանը: «Եկամուտը չպետք է լիներ կադաստրային արժեքի 50 տոկոսից ցածր: Ունեցանք բացառություններ, որոնք, կարծես, արդարացի են: Հարկ վճարողները կամ չէին ունենում այնպիսի դեպք, որ ավելի բարձր արժեքով պետք է օտարումն անեին, կամ՝ հարկելն էր դժվար: Օրինակ, բացառություն է արվում այն դեպքերում, երբ գրավի առարկան մինչև 2021 թվականի հունվարի 1-ն է գրավի առարկա դարձել և հետագայում հարկադիր աճուրդով հարկ վճարողին է անցել: Օտարման գործարքի մասով այդ 50 տոկոսի նորմը չեղարկվել է: Այսինքն, բացառություն է սահմանվել օրենսդիրի մոտ, և դա ի օգուտ հարկ վճարողի է»,- նշեց Լեռնիկ Հարությունյանը:

«Մյուսը. շահութահարկ վճարողը ֆիզիկական անձից վերցնում էր ինչ-որ գույք, կարճ ժամանակ անց այն հետ էր վաճառում նույն ֆիզիկական անձին և ստացվում էր այնպես, որ բանկը, օրինակ, պետք է կիրառեր կադաստրային արժեքի 50 տոկոսը: Դրա հետ կապված հարց էր առաջանում: Այդ մասով էլ բացառություն սահմանվեց:

Նշվեց, որ բացառություն է արվել նաև հարկային օրենսգրքում լիզինգի վերաբերյալ անորոշությունները վերացնելու նպատակով: Կարգավորում է եղել նաև կադաստրային արժեքի մասով՝ նորից կադաստրային արժեքի 50 տոկոսը կիրառելի չէ:

Սահմանվել է նաև ներդրումները խթանող արտոնություն: «Եթե ընկերությունում կայուն ներդրում է կատարվում, այսինքն՝ բաժնետոմս, բաժնեմաս է ներդրվում և ներդրման տարում ու հաջորդ երկու տարիներին այդ ներդրումը չի օտարվում, ապա դա համարվում է եկամտահարկի նվազեցում: Այսինքն, կարճաժամկետը կհարկվի, իսկ երկարաժամկետի դեպքում ինքը հարկերից ազատված կլինի, ինչը կխթանի երկարաժամկետ ներդրումները»,- ներկայացրեց վարչության պետը:

Նա անդրադարձավ նաև կապիտալ ընթացիկ ծախսերի դասակարգման հետ կարգավորմանը: «Տեսնում էինք ֆիզիկական անձից պարզ գույքի վարձակալություն կամ անհրաժեշտ օգտագործման հետ կապված դեպքեր: Բայց, քանի որ չունեինք սկզբնական և հաշվեկշռային արժեքներ, ապա կարծես ցանկացած ինչ-որ մի փոքր աշխատանք, որ կատարվում էր այդ շենք-շինության վրա, դառնում էր կապիտալ ծախս և պետք է հարկվեր օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմա այդ փոփոխության արդյունքում հստակեցվեց և ասվեց, որ ֆիզիկական անձի ձեռք բերածի մասով սկզբնական արժեքը կլինի այն փաստաթուղթը, որով ինքը ձեռք է բերել: Եթե ձեռք բերելու փաստաթուղթը կբացակայի, կամ վարձատու կազմակերպությունների դեպքում՝ հարկման լուծման հարցում պայմանագրում նշված չի լինի սկզբնական կամ հաշվեկշռային արժեքը, ապա անշարժ գույքի դեպքում սկզբնական և հաշվեկշռային արժեքի հիմք կընդունվի այդ գույքի կադաստրային արժեքը: Դա կօգնի ավելի ճիշտ դասակարգել ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսերը»,- մատնանշեց Լեռնիկ Հարությունյանը:

Փոփոխություններ են եղել նաև չափագրումների մասով. «Ունեինք իրավիճակ. եթե ներմուծումը և իրացումը տարվա որևէ ամսում գերազանցում է 100 մլն դրամը, ապա կարող էինք նոր չափագրում անել: Այստեղ մի քանի բան է փոխվել. առաջինը բացի ներմուծումից և իրացումից նաև ձեռքբերումների նկատմամբ ենք հաշվարկելու: Տարվա ընթացքում որևէ ամսում 100 մլն դրամը դարձել է տարվա ժամանակաշրջանում 24 մլն դրամ: Հարկ վճարողների համար հստակ է լինելու նաև, թե որ ապրանքների մասով է չափագրում կատարելը: 100 մլն դրամը չգերազանցած շրջանառության հարկ վճարողների համար այդ կարգավորումները կգործեն 2025 թվականի հունվարի 1-ից: Նաև նախատեսվում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարողները հանդես կգան որպես հարկային գործակալ՝ շուկայից ձեռքբերումների դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և երկրորդային հումքի): Նաև պատասխանատվություն է նախատեսված. եթե չափագրումների ընթացքում ավելցուկ հայտնաբերվի, շրջանառության հարկ վճարողները կտուգանվեն նախատեսված ապրանքի արժեքի 20 տոկոսի չափով, իսկ կրկնվելու դեպքում այդ արժեքը կդառնա 50 տոկոս»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված