Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 

Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

Տավուշյան ներկայացումից երկու օր անց Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես տվեց Հայաստանի հյուսիսում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի մեկնարկը։ «Սա Հայաստանը բլոկադայի մեջ առնելու եւ Արցախի Հանրապետության ճակատագրին արժանացնելու քայլ էր»,- մեկնաբանելով Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ երեկվա հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ «Հրապարակ»-ին ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

ՀՀ ԱԳՆ-ն երեկ՝ ապրիլի 19-ին տեղեկացրեց, որ նույն օրը կայացած սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, «սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։ Պաշտոնական տեքստում նաեւ ժամկետներ կան, տվյալ հատվածի սահմանագծի Արձանագրություն-նկարագրություն կազմելու ժամկետ է նշվում մինչեւ մայիսի 15-ը։ Խոսք է գնում նաեւ ներպետական իրավական ընթացակարգերի մեկնարկի մասին։ Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ ԱԳՆ-ի հրապարակած տեքստը նշանակում է, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչը հրատապ կարգով պահանջել էր Հայաստանից։

«Ադրբեջանն այս 4 գյուղերը ստանալով, ապա, այսպես կոչված, անկլավները ստանալով՝ իր խնդիրը լուծում է։ Առաջին պաշտպանական բնագիծը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ամենալավ պաշտպանված հատվածը, ամբողջովին տրվում է Ադրբեջանին։ Այդ տարածքները հանձնելով, Փաշինյանը տասնյակ մարտական հենակետեր ուղղակի շրջափակման մեջ է դնում, այսինքն՝ նրանց գործունեությունն անիմաստ է դառնում, եւ, հետեւություն՝ պաշտպանական բնագիծն այլեւս գոյություն չի ունենում, Ադրբեջանն առաջ է գալիս այդ ամբողջ բարձունքներով»,- բացատրում է պահեստազորի գնդապետը։

Բացի այս, Նահապետյանի խոսքով, ադրբեջանական կողմը երկու կետում դուրս է գալիս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի ճակատագրին է արժանանում, որտեղով, ի դեպ, անցնում է նաեւ Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը։ 

«Բարձունքները, որոնք Ադրբեջանը հիմա թղթով է ստանալու, վաղը, մյուս օրն օգտագործվելու են դեպի Լոռու մարզ առաջխաղացման եւ Հայաստանը վերեւից՝ հյուսիսից երկու մասի բաժանելու համար»,- շարունակում է Նահապետյանը, ում համոզմամբ՝ ՀՀ իշխանությունն այս զիջմանը գնացել է դեռ 2022թ․ հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նահապետյանը հիշեցնում է` այն ժամանակ Փաշինյանն արեւմտյան երաշխավորների հովանու ներքո հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառ․ կմ տարածքով, բայց առայսօր Ալիեւը Հայաստանի 29․800 քառ․ կմ-ն ճանաչելու մասին հայտարարություն էլ չի արել։ 

Ըստ ռազմական փորձագետի՝ պատմությունը ցույց է տվել, որ ամրոցները տարբեր մեթոդներով է հնարավոր գրավել՝ պատերազմով, կաշառելով, համոզելով, միջնորդներ բերելով ու խաբելով։ Արձանագրելով իրավիճակը՝ մեր զրուցակիցը հարցադրումներ է անում՝ եթե Փաշինյանը դեռ Պրահայում էր համաձայնել այս զիջմանը, ինչո՞ւ այդ ընթացքում չի կառուցվել այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ, ինչո՞ւ աշխատանք չի կատարվել, որպեսզի Ադրբեջանը վերահսկողություն չունենա գազամուղի նկատմամբ։ Եվ երրորդ․ ինչո՞ւ նոր բնագծեր չեն կառուցվել, եթե տեղի էր ունենալու հանձնում։ 

Պահեստազորի գնդապետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է պրովոկացիա հրահրել սահմանամերձ որեւէ բնակավայրում եւ իր համար լեգիտիմ հիմք ստեղծել՝ Հայաստան ներխուժելու համար։ «Օրինակ, մտնեն մի բնակավայր, մի քանի հարյուր բնակիչ սպանեն, իրենց սառնարաններից դիակները բերեն թափեն այդտեղ ու ասեն՝ հայերն են սպանել։ Իրենք արդեն իսկ բարձունքները վերցնում են, կարող են լեգիտիմ իրավունք ստեղծել՝ առաջ գալու»,- հավանական սցենար է նկարագրում պահեստազորի գնդապետը։ Նահապետյանը հիշեցնում է Ջերմուկում հայկական կողմի զիջումները, իշխանության՝ չկրակելու հրամանները, բանավոր պայմանավորվածություններն ու արձանագրում՝ Փաշինյանը հիմա էլ թղթով է տարածքներ զիջում։

Մարիաննա Ղահրամանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներ
Ամենադիտված