Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ) «Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազ 

Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»

Քաղաքական

Քննչական կոմիտեն արդեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը, Արգիշտի Քյարամյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական աշխատողը, իսկ քննիչ-դատախազները դադարել են օրենքին ծառայել։ Ծառայում են ՔՊ-ին, բայց գոնե դա անելիս մի քիչ պահեն օրենքի տառը, չմոռանան իրավաբանության եւ տարրական պարկեշտության մասին, մի քիչ ջանք դնեն, որ այդքան «չզռան» իրենց ծառայամտությունն ու ստրկությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Նույնիսկ իրավաբանի կրթություն չունեցող մարդուն հասկանալի է, որ ցանկացած վեճ չի կարող խուլիգանություն համարվել, խուլիգանությունը հանրային բնույթի հանցանք է եւ պետք է պարտադիր «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք» պարունակի, որը չի նշանակում մեկ անձի կամ ՔՊ-ի հանդեպ, այլ հանրության` որպես ամբողջական միավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Վճռաբեկ դատարանը, օրինակ, խուլիգանության հանցակազմի վերաբերյալ նշում է, որ արարքը չի կարող որակվել խուլիգանություն, եթե «տվյալ արարքի արդյունքում հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվում»:

Մինչդեռ միայն այն փաստը, որ Սամվել Վարդանյանի տեղադրած տեսանյութի ներքո հարյուրավոր դրական գնահատականներ կային, իսկ երբ դատարանը խայտառակ որոշում կայացրեց` 7 մլն դրամ գրավի մասին, հաշված ժամերի ընթացքում մարդիկ հավաքեցին այդ գումարը, խոսում է այն մասին, որ ոչ թե հանրությունը վիրավորված է, այլ հպարտ է նրա արարքով:

Վճռաբեկ դատարանը նաեւ նշում է. «Արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ոչ միայն մեղավոր անձի գործողությունները, այլեւ տուժողի վարքագիծը ոտնձգությունից առաջ»: Այսինքն, ՔՊ-ի վարած քաղաքականությունը, Հակոբ Ասլանյանի հայտարարություններն ու հարցազրույցները, Սամվել Վարդանյանի արարքին գնահատական տալուց առաջ, պետք է ուսումնասիրվեն: Բայց ի՜նչ իրավաբանություն, ի՜նչ հանցակազմ, երբ գործ ունենք ստրկամիտ իրավաբանների, փաշինյանական հրահանգները սրբորեն կատարող քննչականի ղեկավարի ու գլխավոր դատախազի հետ: 
Այս մարդկանց պետք է կրկին ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` տարրական գիտելիքներ ստանալու: Իրավաբանականի ուսանողները երբ ուսումնասիրում են Քրեական իրավունքը, նրանց ներկայացնում են խուլիգանություն հոդվածի հանցակազմը, որը ենթադրում է, օրինակ, սեռական հայհոյանքներ, զենքի գործադրում` կրակել, անգամ հանրության ներկայությամբ սեռական հարաբերություն ունենալու օրինակն է մատնանշված դասագրքերում: Խուլիգանությունը սովորաբար ուղեկցվում է նյութական վնաս պատճառելով, ֆիզիկապես մարդուն վնասելով` մարմնական վնասվածքներով:

Քրեական իրավունքը նաեւ սահմանում է արարքի դիտավորության, կատարողի հոգեբանական առանձնահատկությունների, տվյալ պահին հուզական տրամադրվածության, արարքի հետեւանքների եւ կրկնվելու հավանականության եւ շատուշատ այլ նրբերանգները, որոնց մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետեւ իրավաբանությունը վաղուց լքել է մեր իրավապահ համակարգին, եւ տարրական հասկացությունները նրանց համար անգամ ընկալելի չեն, ուր մնաց այս նրբությունների մեջ հարկ համարեն խորանալ:
Բայց այն տեքստը, որը Քննչական կոմիտե կոչվող հիմնարկը տարածում է, ուղղակի իրավաբանության ոչնչացման, այս հիմնարկում աշխատողների իսպառ բարոյազրկման, ոչ մի կարմիր գիծ, պարկեշտության նշույլ անգամ չունենալու մասին է խոսում:

Ահա այդ տեքստից մի հատված.

«Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու եւ տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ եւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին եւ նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաեւ հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, կատարել է խուլիգանություն։ Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ եւ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով եւ անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները...»:

Նման տեքստ գրող մարդիկ, թերեւս, ունակ կլինեն մեղադրանք հարուցել նույնիսկ իրենց ծնողների ու մերձավոր հարազատների նկատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստանան կամ զգան, որ դա անհրաժեշտ է ՔՊ-ական իշխանություններին: Սրանց համար էական չէ, թե ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը` այս իշխանությունների եւ Հակոբ Ասլանյանի կուսակցության մեղքով, որ Արցախը հանձնել են, որ Տավուշից հողեր հանձնելու մասին են խոսում, որ թշնամին նստած է մեր հողում եւ մեզ բարոյահոգեբանական տեռորի է ենթարկում: Այս ամենը հաշվի չառնող եւ իշխանությունների` երկիրը վարի տալու իրավունքն ատամներով պաշտպանող իրավապահները, որոնք ցանկացած անմեղ մարդու, այս իրավիճակից վրդովված յուրաքանչյուր քաղաքացու կարող են բանտ ուղարկել եւ բանդիտական եղանակներով խոշտանգել, ոչ մի սրբություն չունեցող հանցախմբի են վերածվել, որոնք նույն նավի մեջ են, ինչ ՔՊ-ականները, եւ պարզապես իրենց` իշխանության մնալու իրավունքն են պաշտպանում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ
Ամենադիտված