Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ) Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին 

Նիկոլ Փաշինյանի 20 գաղտնի քայլերը՝ ժողովրդի թիկունքում

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը գործելու է թափանցիկ և ոչ մի ռազմավարական որոշում չի կայացվելու առանց ժողովրդի կարծիքը լսելու և հաշվի առնելու: Հեղափոխությունից վեց տարի անց հատորներով կարելի է չափել վարչապետի այն բոլոր քայլերը, որոնք արվել են ժողովրդի մեջքի հետևում և գաղտագողի, ընդ որում դրանցից և ոչ մեկը չի բխել ՀՀ կամ Արցախի շահերից: Ներկայացնենք այդ քայլերից ամենակարևորները

1) Դեռևս պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակային փակ և կարճատեև հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի բովանդակությունն այդպես էլ ոչ մեկ չիմացավ:

2) Չմոռանանք Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը, որում նա, մասնավորապես, նշում էր․ «Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, հետո Հայաստանի նոր կառավարությունից ստացանք հավաստիացումներ, որ իրենց կդրսևորեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Մինչդեռ հիշում ենք, որ հեղափոխությունից հետո Փաշինյանը հանրութան հետ ոչ թե հողեր հանձնելու իր պատրաստակամությունից կամ տրված խոստումներից էր խոսում, այլ՝ պնդում էր Արցախը Հայաստան է և վերջ»:

3) 2020 թվականին 44 օր հաղթում ենք թեզը առաջ մղող Փաշինյանն ու թիմակիցները մեկ գիշերվա ընթացքում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեցին, որով Ադրբեջանին հանձնեցին Արցախի 70 տոկոսը: 

4) 2022 թվականին Պրահայում՝ ԵՄ բարձր հովանու ներքո Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որով փաստացի ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում: Այս քայլից, իր իսկ խոսքերով, զարմացած էր անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

5) 2022-ին Իսրայելի պետական ​​գործիչ, դիվանագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին իր տելեգրամյան ալիքում տեղադրել է Արցախյան հակամարտության կարգավորման գաղտնի փաստաթուղթ, որի մասին հայ հանրությունը ոչինչ չէր իմացել և որով կողմերը պարտավորվել են շարունակել ներգրավված լինել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղի ստեղծելու քննարկումներում, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ մուտքը:

6) ժողովրդի թիկունքում՝ բանավոր փոխըմբռնմամբ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց Սյունիքի մարզի ավելի քան 200 քկմ, ընդ որում՝ զորքին էլ փաստացի տրվել էր չկրակելու և նահանջելու հրաման:

 7) 2021-ին համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու, որ բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա, որի համաձայն՝ Փաշինյանի ձեռամբ` ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։

8) Նույն թվականի սեպտեմբերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Բաթումի այցելած Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպումներ և բանակցություններ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հետ:

9) Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սեւ լիճ զորք այդպես էլ չուղարկեց՝ թույլ տալով, որ ինչ-ինչ բանավոր փոխըմբռնման արդյունքում ադրբեջանցիները գան և նստեն այնտեղ։

10) 2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից, նրանք վկայակոչում էին Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունը: Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ 

11) Հաջորդ կետը, Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածն է, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտագողի հանձնեց ադրբեջանցիներին։

12) Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Նիկոլ Փաշինյանը որոշեց արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձ անել դեպի Արևմուտք՝ հսկայական անվտանգային ռիսկերի առջև կանգնեցնելով մեր երկիրը։

13) Օրեր առաջ բրիտանական The Times պարբերականը գրել էր, որ բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:  Նշվում էր նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ: Բնականաբար, հայ հանրությանը ոչինչ այս մասին հայտնի չէր, իսկ մեր ԱԳՆ-ն, ըստ էության, չհերքեց, որ նման քննարկումներ ու բանակցություններ եղել են:

14) Փաշինյանն ու թիմակիցները իշխանության եկան որպես ավանդական ընտանիքի մոդելի ջատագովներ, սակայն, այսօր ժողովրդի թիկունքում անում են ամեն բան տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանելու համար։

15) Նույն ժողովրդի թիկունքում Փաշինյանն ու թիմակիցները բանակցում են թուրքական կողմի հետ, թե ինչի մասին՝ անհայտ է, սակայն հրապարակային ելույթներից պարզ է դառնում, որ ՔՊ-ականները պատրաստ են Թուրքիայի սիրտը շահելու համար հրաժարվել մեր ազգային սիմվոլիկայից և ցեղասպանության միջազգային ճանաչումից:

16) Կրկին ժողովրդին փաստի առջև կանգնեցնելով՝ Փաշինյանը հայտարարում է, որ ցանկանում է նոր Սահմանադրություն գրել և ոչ ավել, ոչ պակաս՝ խմբագրել Անկախության հռչակագիրը՝ վերջնականապես ձեռքերը լվանալով Արցախից։

17) Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Եվրամիությունը և ԱՄՆ-ն Հայաստանի հետ ռազմական համագործակցության համաձայնություն են ձեռք բերել Բրյուսելում,որը ենթադրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերում ՀՀ տարածքից: Թեև ԱԳՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, համապատասխան փաստաթուղթը շարունակում է շրջել համացանցով:

18) Տավուշցիների գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո, Փաշինյանն ու թիմակիցները հանկարծ հայտարարեցին, որ արդեն իսկ որոշված է ադրբեջանին հանձնել 2,5 գյուղ, իսկ իրականում խոսքը 4 գյուղերի, ռազմավարական նշանակության բարձունքների, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի և Հայաստան մտնող գազամուղի հանձնելու մասին է:

19) Չմոռանանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի մասին փաստաթղթում առկա էր գաղտնի մաս, որի վերաբերյալ իշխանությունները մինչ օրս ոչ մի պարզաբանում չեն տվել։

20) Նիկոլ Փաշինյանը, հանրությանը նախապես տեղյակ չպահելով, ադրբեջանական կողմին է հանձնել Արցախի ականապատման քարտեզները, ինչն էլ ավելի է հեշտացրել թշնամու կողմից Արցախի օկուպացիան: Այս քայլի մասին էլ հանրությունը իմացել է պոստֆակտում, այն էլ՝ ադրբեջանական աղբյուրներից:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ
Ամենադիտված