Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան

Политические

«Հրապարակի» զրուցակիցն է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

-Բագրատ Սրբազանի դեմ արշավին լծվել են իշխանական և պրոիշխանական քարոզիչները, նրան թիրախավորել են, այսպես կոչված` քաղաքագետներ, իշխանական կայքեր։ 

-Ո՞ւմ թիրախավորեն, ումից որ վախենում են՝ նրան են թիրախավորում: 

-Վտանգ են տեսնում, որ հոգևորականների շուրջ կարող է դիմադրության օջախ ձևավորվե՞լ: 

-Իհարկե, դրա համար վարաբեկման քաղաքականություն են որդեգրել, բայց այս անգամ դասականի խոսքը, կարծում եմ, իրականություն կդառնա՝ վարունգի գործով: 

-Մի շարք իշխանական լրատվամիջոցներ հարցազրույցներ են վերցնում ոմն Սահակից, ում հայր Սահակ են ներկայացնում, ով այդ վարկաբեկման քաղաքականության առաջամարտիկներից է: Ո՞վ է այդ մարդը: 

-Չկա այդպիսի քահանա՝ հայ եկեղեցին նման քահան չունի: 

-Ինքնակո՞չ է։ 

-Նա վաղուց՝ շատ վաղուց կարգալույծ է արված՝ իր բազմաթիվ մեղանչումների և այլանդակությունների համար: 

-Մեկ երկու օրինակ կբերե՞ք: 

-Ամենաառաջինն այն է, որ ինքն այն հոտի վրա, որ ձեռնադրվել է իբրև քահանա՝ առաջին իսկ օրվանից լքել է՝ հենց այդքանը բավարար է։ Նստած վարկաբեկում է քահանաներին, եպիսկոպոսներին՝ ընդհուպ մինչև կաթողիկոս, դրանից ավել այլանդակություն ի՞նչ պիտի անի։ 

-Շատերը նկատել են, որ նույն թիրախավորումը Բագրատ Սրբազանի հասցեին ադրբեջանական լրատվամիջոցներով է գնում՝ ընդհուպ մինչև նույն ձևակերպումներն ու բնորոշումները: Սինխրոնացվա՞ծ են գործում: 

-Իրենք հոգեհարազատ են միմյանց։ Սինխրոնիզացիան դա բնատուր է, բնատուր: Հոգեկան կապվածություն է։ Իրենք կաթնեղբայրներ են։ Այլապես իրենք ո՞նց կարող են կիսել ադրբեջանցու ատելությունը Հայ եկեղեցու նկատմամբ, սա ամեն ինչ ասում է, սա խոսում է իրենց էության մասին: Իրենք չեն անդրադառնում, որ դրանով բացահայտվում են, բայց դա իրենց վերջին փորձն է, վերջին շանսն է՝ կամ -կամ-ի շանսն է, կամ մենք՝ կամ իրենք-ի պայքարն է: 

-Հույս կա՞, որ կամ-կամի-ի պայքարում հայերը կհաղթեն։ 

-Հայերը չգիտեմ, բայց հայ եկեղեցին կհաղթի, իսկ հայերը կհաղթեն, եթե միանան հայ եկեղեցուն: 

-Կարծես եկեղեցին առաջին պլան է եկել և կառավարում է շարժումը: 

-Տավուշում ավելի հեղինակավոր անձնավորություն չկա և չի էլ կարող լինել Բագրատ Սրբազանին հավասար, շատ բնական է, որ Բագրատ Սրբազանն է կանգնած ոչ թե ինչ-որ շարժման գլուխ, այլ ճշմարտության գլուխ, ճշմարտության շարժման, բարոյականության հաղթանակի, ինչպես ինքն է ձևակերպում, ստի և կեղծիքի դեմ պայքարի առաջամարտիկը, բնականաբար, Բագրատ Սրբազանը պիտի լինի, ինչի պիտի լինի՝ հո մարզպետը չէ՞ր լինելու: 

-Մարզպետը ներկայացնում է Փաշինյանի ու այս իշխանության շահը: 

-Հիմա պայքար է գնում ստի և կեղծիքի ու ճշմարտության միջեւ և ճշմարտությունը, բնականաբար, ի վերջո հաղթելու է: Ստի ոտքերը կարճ են, չէ՞: 

-Այնուամենայնիվ, կարծիք կա, որ Կաթողիկոսը որոշակի պասիվություն է դրսևորում այս գործընթացում: Թե՞ այս ամենը նրա օրհնությամբ է նաև արվում: 

-Մենք բոլորս գործում ենք Կաթողիկոսի օրհնության ներքո: Եվ որևիցե մեկը իրավունք չունի թելադրելու Ամենայն Հայոց Հայրապետին, թե ինքը ինչ է անելու: 

-Իշխանությունները կգնա՞ն կոշտ ուժի կիրառման: 

-Այս իշխանություննե՞րը․․․Անբարոյականության մի բան կա՞, որ չեն խախտել․ որևիցե մի սահման կա, որ չեն խախտել, եթե մարդը պատրաստ է երկիրը տալ, հայրենիքը տալ, հարյուր հազարավոր մարդկանց բռնագաղթի պատճառ դառնալ, սեփական ժողովրդի ցեղասպանության պատճառ դառնալ: Ամեն հնարավոր և անհնարին միջոցներին դիմելու է այս անբարոյական իշխանությունը, ինչի՞ մասին է խոսքը: Այդտեղ կասկածելու տեղ կա՞։ Բայց, հուսանք և աղոթենք, որ այս իշխանությունը հոգեվարքի մեջ է: 

-Հիմա իշխանությունների մոտ ավելի շա՞տ եք մտավախություն կամ գուցե վախ տեսնում, որը չկար նախկինում եղած բողոքի ցույցերի ժամանակ: 

-Կարծում եմ և ուզում եմ այդպես մտածել, որովհետև ինչպես ասել եմ, ինչ-որ մի տեղ պե՞տք է կանգնի այս այլանդակ նահանջը, այս ցեղի նահանջը ինչ-որ տեղ պիտի կանգնի՞ և մենք ցանկություն ենք հայտնել, որ Տավուշը, Ոսկեպարը լինի այդ նահանջի վերջին հանգրվանը և այստեղից մենք վերականգնենք մեր վերելքը, որը ոչ միայն ընդհատվեց, այլև իջանք վիհի հատակը: 

-Բայց այդ հույսը կարո՞ղ ենք ունենալ, երբ զինվորականները ենթարկվում են փաստացի հակապետական հրամանների, ականազերծում են սահմանը, նույն կերպ են վարվում նաև ոստիկանները: 

-Դա կարող է մեկ րոպեի ընթացքում փոխվել, մեկ րոպեի ընթացքում: 

-Ինչի՞ շնորհիվ՝ բռնաճնշումների՞։ 

-Կարող է լինել մի պահ, որ ոստիկանությունը հասկանա, որ չպիտի գործի իր ժողովրդի դեմ, բանակը հասկանա, որ չպիտի գործի հայրենիքի դեմ։ Սրանք այն կառույցներն են, որոնց բռնաճնշման ենթարկել պետք չի՝ իրենք են բռնաճնշման հեղինակները կամ ազատագրման հեղինակները։ Թող իշխանությունը վստահ չլինի, որ իրենք հավիտենական իրենց պաշտպանելու են։ Մեկ րոպեում, մեկ օրում, մեկ ժամում կարող է փոխվել իրավիճակը: 

-Իսկ կարծում եք` դա կլինի հանրային ճնշմա՞ն արդյունքում: 

-Հանրային ճմշման արդյունքում էլ կարող է լինել, սեփական ներհայեցողությամբ էլ կարող է լինել։ Գեներալները՝ և այստեղ, և այնտեղ, և ոստիկանութունում, և բանակում, և Ազգային Անվտանգությունում թող ներհայեցողությամբ զբաղվեն, թե ում են ծառայում: Հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ ինչ-որ մի վարչակազմի, որն այս հայրենիքից թողնում է միայն հիշատակ և փլատակներ: Թող այդ ներհայեցողությունն ունենան: Եվ շրջվեն դեպի ժողովուրդն ու դեպի եկեղեցին, եկեղեցին այսպիսի հարցերում չի սխալվում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие Пашиняну
Самое популярное