Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен 

«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատերազմ չլինի։ Իրականում ուրբաթ օրը հրապարակված տխրահռչակ փաստաթուղթը ոչ թե «խաղաղության մանիֆեստ» է, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական պրոպագանդան, այլ փաստաթուղթ, որտեղ Հայաստանի՝ Ադրբեջանին միակողմանի զիջումների եւ այդ զիջումների շարունակական լինելու ծրագիրն է ամրագրված:

Այսպիսով՝ պետության գլխի մակարդակով հայտարարվեց, որ ստորագրված արձանագրությունն անկյունաքարային է պետության ինքնիշխանության, զարգացման համար։ «Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,- ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով․ «Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձեւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որը մենք ունենք ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:

Իրականում՝ արձանագրությամբ նշվում է միայն, որ Հայաստանն Ադրբեջանին տարածք է հանձնում՝ ընդունելով, որ դա իր տարածքը չէ, եւ չկա գեթ մեկ նախադասություն, որ Ադրբեջանն ընդունում է, թե Բերքաբերից կամ Ոսկեպարից այն կողմ ՀՀ սահմանն է, իսկ մենք գիտենք, որ պաշտոնական Բաքուն Արցախը ստանալուց հետո անգամ բանավոր հայտարարություններով չի արձանագրել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն այս կամ այն քարտեզով, առավել եւս՝ 28․900 ք/կմ տարածքով։ Մինչդեռ 2023-ին Պրահայում ընդունված քառակողմ հայտարարությամբ՝ կողմերը, հավատարիմ մնալով Ալմա-Աթայի հայտնի հռչակագրին, պետք է ճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ հենց այդ փաստաթղթի հիման վրա արագորեն կյանքի կոչվեր խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն ու Հայաստանը հիշյալ հռչակագրի սահմաններով սահմանազատում, սահմանագծում իրականացնեին: Բայց որքան էլ Փաշինյանը շտապեց Արցախը հանձնել Ադրբեջանին, որ Հայաստանի սահմանները ճանաչեն, պարզվեց՝ անգամ դա չբավարարեց մեր թշնամուն, որը հասկացավ, որ Փաշինյանից կարող է անվերջ պահանջել ու ստանալ: Եվ ուրբաթ օրը հրապարակված տեքստում չնայած վկայակոչում են Ալմա-Աթայի հռչակագիրը, թե վերջապես մենք սահման կունենանք, բայց դրանով նաեւ նախապայմաններ են առաջ քաշվում, որ պետք է հաջորդականություն սահմանել, թե Տավուշից հետո որ սահմաններն են որոշելու: «Ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով» պետք է հերթականությունը համաձայնեցվի, իսկ սա նշանակում է, որ Տավուշից հետո Ադրբեջանը պարտադրելու է իր անկլավ-էքսկլավների վերադարձը եւ չի ազատելու Ջերմուկի ու ՀՀ սուվերեն մյուս տարածքները, որոնք վերցրել է իր վերահսկողության տակ: Ըստ էության, Ադրբեջանի պնդմամբ այդ փաստաթղթում ամրագրվել է, որ Ալմա-Աթան հնարավոր է՝ ինչ-որ պահից նաեւ չեղարկվի։

Մասնավորապես, հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության մեջ տեղ է գտել հետեւյալ պարբերությունը․ «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»:

Եթե պարզ շարադրենք այս խուճուճ ձեւակերպումը, ապա կստանանք այն, որ այս պահին կողմերը պայմանավորվել են ամրագրել Ալմա-Աթան, բայց եթե հետագայում Խաղաղության պայմանագրով նախատեսվի այլ սկզբունք, ապա Ալմա-Աթան կչեղարկեն ու կամրագրեն նոր սկզբունք: Այսինքն՝ թղթի վրա ամրագրել են, որ եթե հետագայում Ադրբեջանը ցանկանա ավել բան պոկել Հայաստանից, քան եղել է 1991 թվականի սահմաններով, ապա կչեղարկվի այդ հռչակագիրը, եւ հիմք կընդունեն Խաղաղության պայմանագրով ամրագրվածը։

Այսպիսով՝ Փաշինյանը ոչ թե պետական սահման է գծում, այլ գնում է Ադրբեջանի պահանջը բավարարելու արկածախնդրության, որ իբր պատերազմի առիթ չտա, իսկ թե ինչ կլինի հաջորդ պահին, որոշողը լինելու է Ադրբեջանը։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը երեկ մի խումբ դիվանագետների մասնակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե միակողմանի զիջումներով խաղաղություն բերելը հեռանկար չունի. «Այն միջավայրը, որի ականատեսն ենք այսօր, անընդունելի է։ Մթնոլորտը ճնշող է, եւ այդ ճնշումն ակնհայտ է, բազմաշերտ: Կա ներքին ճնշում հասարակության վրա, նաեւ ճնշում կա մեր հակառակորդի կողմից, նաեւ ինչ-որ չափով ճնշում կա միջազգային հանրության կողմից, որը մենք չենք լսում, չենք կարդում, բայց ենթատեքստում այդ ամենը կա: Եթե այդ ճնշումը չլիներ, ապա միջազգային հանրությունը կփորձեր օգնել գոնե մեզ, որպեսզի սահմանազատման համար անհրաժեշտ համապատասխան մթնոլորտը ձեւավորվի: Միակողմանի զիջումներն անընդունելի են: Գնալ միակողմանի զիջման՝ փորձելով դրանով խաղաղություն բերել այս կամ այն տարածաշրջան, հեռանկար չունի: Որովհետեւ նույն Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, այդ թվում՝ մայրաքաղաքին: Սա նաեւ մեր արժանապատվության հարցն է»։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանն էլ հիշեցրեց, որ անգամ Փաշինյանն է հայտարարում՝ Տավուշում միակողմանի զիջումը ոչ մի երաշխիք չի պարունակում, որ հետո պատերազմ չի սկսվի․ «Եթե ուզում ենք, որ պատերազմի սպառնալիք չլինի, ապա կողմերը, միջազգային հանրությունը պետք է ձեւավորեն փոխզիջումային մթնոլորտ, այլ ոչ թե միակողմանի զիջումներով գնան։ Յուրաքանչյուր հերթական զիջումը ոչ թե ավելացնելու է մեր պետության, ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը, ճիշտ հակառակը՝ ավելի է քայքայում մեր դիմադրողականությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократии
Самое популярное