Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանում Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն Պետրոսյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ 

Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում

Հասարակություն

«Բարձունք» կրթական շարժումը ևս միացել է տավուշեցիների բողոքի ակցիային:

««Բարձունք»-ը, հանդիսանալով կրթական շարժում, այնուամենայնիվ՝ չի կարող և չի ուզում զերծ մնալ  մեր հայրենիքին ու հայրենակիցներին առնչվող կարևոր իրողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց։ Միևնույն ժամանակ «Բարձունք» համայնքի անդամները իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու մասնակցնել այն գործընթացներին, որոնք կհամարեն նպատակային։

2020 թվականի պատերազմից հետո, և, հատկապես, 2023 թվականի Արցախի կորստից հետո, Ադրբեջանը, բնականաբար, վարում է մաքսիմալիստական քաղաքաքանություն՝ գործելով միակողմանի զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ։ Ներկայումս երկար չարչրքված սահմանազատման և սահմանագծման թեման մտել է գործնական փուլ։

«Բարձունք»-ը դեմ չէ սահմանագծման և սահմանազատման ԻՐԱԿԱՆ գործընթացին, սակայն, այս պահին գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ։ Մենք՝ «Բարձունք» համայնքի անդամներս, դեմ ենք միակողմանի զիջումներին։ Կառավարության պնդումների ու հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը այդ զիջումներին ի պատասխան  ստանում է ինչ-որ ռիսկերի նվազեցում,  որոնք, վստահաբար, անհիմն հավաստիացումներ են և որևէ արժեք չունեն, քանի որ հիմնված չեն երկկողմանի փոխվստահության, փոխզիջումների և սահմանազատման փաթեթային գործընթացի վրա։ Միակողմանի զիջումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հակված չէ կառուցողական քաղաքաքանություն վարել և հասնդես է գալիս միայն պահանջատիրական դիրքից, ինչը ոչ մի պարագայում չի հանգեցնելու փոխվստահության ձևավորմանը։ Հակառակը, միակողմանի զիջումները ավելի են սրելու իրավիճակը՝ այդ թվում պատերազմական իրավիճակների սրման տեսանկյունից։

Հարկ ենք համարում նշել նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում առաջ են գալիս տվյալ տարածքների բնակիչների իրավունքների (կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության և այլ)  և անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միջազգային իրավունքի և փոխզիջումների շրջանակում և ոչ միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ 

Սահմանազատման գործընթացում շատ կարևոր իրողություն են Հայաստանի կենսական նշանակության հարցերը (լոգիստիկ ուղիներ, ջրեր, էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ և այլն)։ Ճանապարհային խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս նաև Հայաստան մտնող հիմնական գազատարի անվտանգության խնդիրը, ինչը կարող է հավելյալ լծակ դառնալ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առանց այդ էլ մեծ գործիքակազմի ցանկում։

Հաշվի առնելով Սյունիքի փորձը՝ պաշտպանական գծի բացակայության պարագայում Ադրբեջանական զորքերի քայլելով առաջ գալը և իրենց հարմար դիրքերը զբաղեցնելը, Տավուշի պաշտպանական գիծը քանդելն ու ականազերծումն ու առկա դիրքերի ետբերումը համարում ենք արկածախնդրություն։

Անհրաժեշտ ենք համարում, որ Կառավարությունը դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը և բոլոր միջոցները ներդնի երկկողմանի փոխվստահության մթնոլորտի ձևավորման կազմակերպման քաղաքական մեխանիզմների մշակման գործում։ Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե լեգիտիմությունից զուրկ «Ալմա Աթա»-յի հռչակագրի, այլ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, որտեղ առաջնայինը մարդու իրավունքներն են։

Հայտնում ենք, որ մենք նաև այն շարժումների կողքին ենք, ովքեր դուրս են եկել փողոց՝ քաղաքական պայքարի («Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Բռունցքդ բե՛ր»)։ Իրավապահ մարմինների ընթացիկ գործողությունները արդեն իսկ վերածվում են քաղաքական ճնշումների, ինչը անթույլատրելի է։ Հույս ունենք, որ իրավապահ համակարգը չի հատի իր լիազորությունների սահմանը և կարգուկանոնի պահպանման գործը կիրականացնի հավուր պատշաճի։

Կոչ ենք անում մտահոգ քաղաքական շարժումներին մեկտեղել իրենց ներուժը և ձևավորել ընդհանրական քաղաքական օրակարգ և առավել մեծ ներուժ ունեցող քաղաքական շարժում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.amՓաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազ
Ամենադիտված